Գլոբալ փոփոխություններ Շենգենյան վիզայի ստացման կարգում

Գլոբալ փոփոխություններ Շենգենյան վիզայի ստացման կարգում

Եվրոպական Միության Խորհուրդը հայտարարում է Շենգենյան վիզայի ստացման ընթացակարգի գլոբալ թարմացման ծրագիր բոլոր ազգությունների համար։

Խորհուրդը հայտնել է, որ հյուպատոսություն անձամբ ներկայանալը անհրաժեշտ կլինի միայն նրանց համար, ովքեր առաջին անգամ են դիմում Շենգենյան վիզայի համար, կամ փոխել են ճամփորդական փաստաթուղթը և բիոմետրիկ տվյալներ մուտքագրելու անհրաժեշտություն կա։

Առաջարկվում է ներդնել շենգենյան վիզայի ստացման օնլայն համակարգ՝ ներկայիս վիզայի պիտակը փոխարինելով թվային վիզայով։ Ակնկալվում է, որ առաջարկը նաև ավելի գործնական կդարձնի Շենգենյան վիզայի դիմումի գործընթացը և կբարելավի Շենգենյան գոտու անվտանգությունը։

Առաջարկվող կարգավորմամբ կստեղծվի մեկ վեբ կայք, որտեղ կներկայացվեն Շենգենյան վիզայի բոլոր դիմումները՝ համաձայն SchengenVisaInfo.com-ի զեկույցի:

Հարթակում դիմորդները կկարողանան ներկայացնել բոլոր համապատասխան տեղեկությունները, վերբեռնել ճանապարհորդական և օժանդակ փաստաթղթերի էլեկտրոնային պատճեները և վճարել սահմանված տուրքերը: Պլատֆորմը նաև կտեղեկացնի դիմողներին վիզայի դիմումի վերաբերյալ որոշման մասին:

Ակնկալվում է, որ Շենգենյան վիզայի ընթացակարգի թվայնացումը կնվազեցնի հյուպատոսարաններ այցելությունների թիվը և կհեշտացնի ադմինիստրատորների համար դիմումների մշակումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում