Կառավարությունը հայտարարեց պահեստազորայինների վարժական հավաքներ` մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը
06/04/2023 12:11
![Կառավարությունը հայտարարեց պահեստազորայինների վարժական հավաքներ` մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը](https://times.am/v3/wp-content/uploads/2023/04/28034537_0_0_1601_901_1920x0_80_0_0_fe1af96cf641eebc9eab9700152a74ce-e1680514255213-1024x517.jpg)
Նմանատիպ
Կառավարության որոշմամբ՝ հայտարարվեց պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ:
Կառավարության համապատասխան որոշումը ներառված էր Կառավարության հերթական նիստի օրակարգում։
Վարժական հավաքներին կներգրավեն մինչև 2715 քաղաքացի, որոնցից 2431-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում