«Սարդարապատ»-ի կոչը. «Վ.Սարգսյանի Ավետյանի հուղարկավորության արարողությունը վերածել համաժողովրդական սգո և լուռ ցասումի միջոցառման

«Սարդարապատ» շարժումը «Facebook» սոցիալական ցանցի իր էջում գրառել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի արդյունքում ռազմական բժիշկ Վահե Ավետիսյանի մահվան փաստի շուրջ.

««Սարդարապատ» շարժումն արժանապատվություն ունեցող և ապագայի մասին մտահոգ բոլոր քաղաքացիներին կոչ է անում համախմբվել և Վահե Ավետյանի հուղարկավորության արարողությունը վերածել համաժողովրդական սգո և լուռ ցասումի միջոցառման:

Միջոցառման նպատակն է հոգևոր ու բարոյական աջակցությամբ մեղմել զոհվածի հարազատների՝ հանցավոր ամենաթողության դեմ անզորությունից բազմապատկված վիշտը, ինչպես նաև վարչախմբին հստակ և վճռական կերպով ցույց տալ, որ հայ ժողովուրդը, այլևս ինքնակազմակերպվելով, տեր է կանգնում երկրին ու իշխանությանը և օրենքին համապատասխան պատժելու է բոլոր հանցագործներին:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը բոլոր մտահոգ մարդկանց առաջարկում է այսօր’ ժամը 17:00-ին հավաքվել Ազատության հրապարակում՝ Վահե Ավետյանի հուղարկավորության կազմակերպման հանրային հանձնաժողով ստեղծելու նպատակով»,- մասնավորապես նշվում է կոչում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում