Պուտին. «Սպարտակին» սկսել եմ երկրպագել Չերենկովի խաղից հետո
07/10/2014 20:36
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է «Սպարտակի» լեգենդար ֆուտբոլիստի Ֆյոդր Չերենկովի մահվան կապակցությամբ.
-Ընդունեք խորին ցավակցություններս Ֆյոդր Չերենկովի մահվան կապակցությամբ: Հանճարեղ ֆուտբոլիստ է կյանքից հեռացել: Նա իսկապես ժողովրդի սերն էր վայելում: Նա վառ էջեր է թողել ակումբի և համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ:
«Սպարտակին» սկսել եմ երկրպագել, երբ Չերենկովն է սկսել այնտեղ հանդես գալ: Նրա մասին վառ հիշողությունները կմնան ընտանիքի, ընկերների, հարազատների ու ֆուտբոլասերների սրտերում,-ասել է Պուտինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում