Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը հաղթանակով ավարտեց մրցաշարը
15/10/2014 19:04
Նմանատիպ
Սերբիայի Ստարա Պազովա քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2015 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ խմբի մրցաշարի երրորդ հանդիպումը Սան-Մարինոյի և Հայաստանի հավաքականների միջև: 12-րդ րոպեին Ռազմիկ Հակոբյանը բացեց խաղի հաշիվը՝՝ 0:1: 87-րդ րոպեին Հայկ Ոսկանյանը հաշիվը դարձրեց 0:2: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հաղթանակով 2:0 հաշվով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում