Ռոյսը տուգանվել է 540 հազար եվրոյով
18/12/2014 16:51
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը տուգանվել է 540 հազար եվրոյով առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար։
25-ամյա ֆուտբոլիստը 2011 թ. սեպտեմբերից մինչև 2014 թ. մարտը վեց անգամ ղեկին է նստել առանց վարորդական իրավունքի։ Տուգանքի չափը հաշվարկվել է ըստ ֆուտբոլիստիաշխատավարձի և հավասար է նրա ինը շաբաթվա աշխատավարձին։ Ռոյսը ամսական 180.000 եվրո է ստանում։
Ֆուտբոլիստն ինքը իր արարքը հիմար քայլ է որակել։
-Դա հիմարություն էր։ Ցավոք, ես ինքս էի այդ ճանապարհն ընտրել։ Նույնիսկ պատճառներ չեմ կարող նշել, սակայն հետևություններ արել եմ այդ սխալիցս։ Նման բան այլևս չի կրկնվի,-Ռոյսի խոսքն է մեջբերում «Die Welt»-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում