Ալենիչև. Ցանկանում էի Զե Լուիշին Մովսիսյանի հետ խաղալու հնարավորություն տալ
Նմանատիպ
«Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի՝ «Ամկարի» հետ հանդիպման (3:1) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
-Արդյունքը տրամաբանական է. «Սպարտակն» ավելի ուժեղ էր: Առաջին խաղակեսում բարդ էր, «Ամկարն» ամբողջ ուժող հետ էր նահանջել, չկային ազատ տարածություններ: Խաղի ելքը վճռեց Պրոմեսի գոլը, դրանից հետո «Ամկարը» հնարավորություններ չուներ: Մեր մրցակիցը լավ թիմ է, դեռ կազդի առաջատարների նյարդերի վրա,-Ալենիչևի խոսքը մեջբերված է «Спорт-Экспресс»-ից:
–Ինչու՞ էիք Զե Լուիշին ընդգրկել մեկնարկային կազմում և ընտրել 4-4-2 դասավորությունը:
-Ցանկանում էի նրան Մովսիսյանի հետ խաղալու հնարավորություն տալ: Պաշտպանությունում նա շատ աշխատեց: Ինչ վերաբերում է դասավորությանը, ապա այն ինձ դուր է գալիս: Չէի սպասում, որ «Ամկարը» կխաղա 5 պաշտպանով:
-Ի՞նչ կասեք հաշվի մասին:
-Չեմ հիշում «Ամկարի» հնարավորությունները, իսկ մենք կարող էինք ավելի շատ գոլեր խփել: Ընդմիջմանը տղաներին խնդրել էի փորձել անառիկ պահել դարպասը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում