Ղուկաս Պողոսյանը կխաղա «Շիրակում»
31/05/2016 16:05
Նմանատիպ
«Շիրակը» երկու տարվա պայմանագիր է ստորագրել «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Ղուկաս Պողոսյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Գյումրու ակումբի պաշտոնական կայքից:
Նախկին ակումբի հետ Պողոսյանը պայմանագիրը խզել է մեկ ամիս առաջ, իսկ գյումրեցիների հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի հուլիսի 31-ը։
Հավելենք, որ 22-ամյա հարձակվողը հանդես է եկել Հայաստանի բոլոր հավաքականներում, ինչպես նաև 18 տարեկան հասակում Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Սերբիայի և Կանադայի դեմ ընկերական հանդիպումներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում