Մանկապատանեկան ֆուտբոլի մրցանակաբաշխությունը՝ օգոստոսի 29-ին
26/08/2016 17:13
Նմանատիպ
Օգոստոսի 29-ին՝ ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում երկրորդ անգամ մեծ հանդիսավորությամբ կկայանա Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլի մրցանակաբաշխությունը:
2015 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թ. հունիս ամիսները 6 տարիքային խմբերի 10 առաջնություններում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի, ինչպես նաև Արցախի թիմերը վիճարկել են լավագույնի կոչումը: Օգոստոսի 29-ին տեղի կունենա բոլոր ուժեղագույնների և անհատական անվանակարգերում լավագույնների պարգևատրությունը:
Պատանի ֆուտբոլիստների հարազատները և հայկական ֆուտբոլի երկրպագուները կարող են ներկա գտնվել միջոցառմանը․ ՀՖՖ-ն հաղորդում է, որ մուտքն ազատ է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում