«Բավարիան» հաղթեց Լամի և Ալոնսոյի վերջին խաղում (տեսանյութ)
20/05/2017 19:29
Նմանատիպ
Գերմանիայի 201617թթ․ առաջնության վերջին տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 4։1 հաշվով առավելության հասավ «Ֆրայբուրգի» նկատմամբ։ Բունդեսլիգայի չեմպիոնների կազմում մեկական գոլ խփեցին Արյեն Ռոբենը, Արտուրո Վիդալը, Ֆրանկ Ռիբերին և Ջոշուա Կիմիխը, իսկ հյուրերի կազմում աչքի ընկավ Նիլս Պետերսենը։
Այսպիսով, «Բավարիան» առաջնությունն ավարտեց 82 միավորով, իսկ «Ֆրայբուրգը» 48 միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։
Այս հանդիպումը վերջինն էր մյունխենյան թիմի պաշտպան Ֆիլիպ Լամի և կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի համար։ Լամն ու Ալոնսոն ավելի վաղ հայտարարել էին, որ ընթացիկ մրցաշրջանը վերջինն է իրենց կարիերայում։
Բունդեսլիգա, 34-րդ տուր
«Բավարիա» – «Ֆրայբուրգ»՝ 4։1
Գոլերը՝ Ռոբեն 4՛, Վիդալ 73՛, Ռիբերի 90+1՛, Կիմիխ 90+4՛ – Պետերսեն 76՛