AM | RU
USD
EUR
RUB

Ս. Օհանյան. Ծայրամասերի ամրացումից է կախված, թե ինչպիսին կլինի ընդհանուր պաշտպանությունը

 

Այսօր, ապրիլի հինգին Քարվաճառի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ գումարված հանդիսավոր նիստին, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի Պաշտպանության Բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, բազմաթիվ զինվորականներ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով:

«Արցախյան գոյապայքարը, որը վերածվեց հայկական ազատագրական պայքարի, զարդարում է մեր նորօրյա պատմությունը», նշեց նա եւ հավելեց, որ Քարվաճառի ազատագրումը այդ պատմության կարեւոր էջերից է:

«Քարվաճառի ազատագրման օպերացիան իրականացվեց բոլորի ջանքերով: Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր ընկան այդ պայքարում եւ փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր ապրում են եւ շարունակում են իրենց գործունեությունը»: Ըստ Պաշտպանության նախարարի, Արցախն այսօր զարգանում է օր օրի: Իսկ Քարվաճառում նա հատկապես հատկանշական համարեց այն փաստը, որ այստեղ քաղաքացիական հասարակությունն ու բանակը միաձուլված են, անբաժան:

«20 տարիների ընթացքում մենք զարգանում ենք, ամրացնում մեր երկրի սահմանները: Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր ապրում են այստեղ», ելույթն ավարտեց նախարարը: Հանդիսավոր նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` Սեյրան Օհանյանը նշեց, որ Քարվաճառի ազատագրման օրերին ինքը ՊԲ շտաբի պետն էր եւ օպերացիայի մշակման անմիջական մասնակիցն է եղել, ինչպես նաեւ մասնակցել է վերահսկմանը:

«Կարծում եմ, որ այսպիսի աշխարհագրական դիրքում գտնող տարածաշրջանում այդքան կարճ ժամանակահատվածում այդպիսի մարտական գործողություններ իրականացնելը հայ ժողովրդի պատիվն է, արժանապատվությունը, եւ եւս մեկ անգամ հուշում է, որ մենք ամբողջ պատմության ընթացքում մոտ ենք եղել ռազմական գիտությանը եւ այսօր էլ հաղորդակից ենք դրա համաշխարհային զարգացումներին»:

Խոսելով Քարվաճառից այսօր ստացած տպավորությունների մասին' Օհանյանն ասաց. «20 տարի անց ես ուրախություն եմ ապրում, որ զգում եմ զինվորի եւ քաղաքացու միասնությունը: Իսկ այնտեղ, որտեղ նրանք միասնական են, նրանք անպարտելի են»:

Պատասխանելով Times.am-ի թղթակցի հարցին Քարվաճառի այսօրվա պաշտպանական դերի մասին' ՀՀ Պաշտպանության նախարարը նշեց. «Յուրաքանչուր հատված մեծ նշանակություն ունի պաշտպանական համակարգի իրականացման համար: Բայց հատկապես կարեւոր է հենց այս հատվածի պաշտպանությունը, ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի ծայրամասերը պետք է ամուր պահել, ծայրամասերի ամրացումից է կախված, թե ինչպիսին կլինի ընդհանուր պաշտպանությունը»:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ ՍԴ լիազորություններին տիրանալու կասկածանքով Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (տեսանյութ) Բակո Սահակյանը հանդիպել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով Ուղեբեռն ինքնաթիռ տեղափոխելիս պայուսակներից մեկը պայթել է (տեսանյութ) Զիմբաբվեի ազգային պարկում սովից ու երաշտից 55 փիղ է սատկել (տեսանյութ) Հենց գաղտնիության շղարշի տակ են քողարկված լինում բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր. Մանե Թանդիլյան (Տեսանյութ) Ինչը որ պետք է գաղտնի անեն, չեն անում, ինչը որ պետք չի անում են. Գևորգ Պետրոսյան 2020թ. բյուեջով նախատեսված եկամուտներն ու ծախսերն իրականում ցույց են տալիս իշխանությունների համար սահմանված առաջնահերթությունները. փորձագետ Սոչիում սկսվել են Էրդողանի և Պուտինի բանակցությունները, գլխավոր թեման Սիրիան է Բաբայանի գործն ապագա չունի. Էդմոն Մարուքյան Էրդողանը ցանկանում է հափշտակել սիրիական հողն ու նրա բնական հարստությունները. Ասադ Սա ուղղակի խայտառակություն է. Էդմոն Մարուքյանը՝ գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին Քննչականից այցելել են «Լուսավոր Հայաստան» Աղասի Ենոքյան. Արսեն Բաբայանի ձերբակալությունը նաև ճնշում է խոսքի ազատության նկատմամբ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունն՝ Արսեն Բաբայանի ապօրինի ձերբակալության կապակցությամբ Վահե Հովհաննիսյան. Իրականություն՝ ոչնչի մասին Արսեն Բաբայանի ձերբակալության որոշման բողոքարկման նիստը կանցնի դռնփակ Արսեն Բաբայանի ձերբակալությունը լրացուցիչ ճնշում է Հրայր Թովմասյանի նկատմամբ. Աղասի Ենոքյան (Տեսանյութ) Գագիկ Ծառուկյան. Աշխատավարձի թաքուն բարձրացումը վիրավորական է Տիրող ցինիզմի ու ռեպրեսիվ բեսպրեդելի հատակը դեռ չի երեւում եւ այն անվերջ խորն է. Արման Սաղաթելյան Ծառուկյան. Եթե պարզվի անհիմն է, Բաբայանին ձերբակալողները պետք է պատասխան տան Հայաստանում բուծված ռուսաֆոբների օրակարգը սնանկ է ճանաչվել Ժամանակն է օրենքով ամրագրել «Բռնենք, հետո կմտածենք՝ ինչ ենք անում» սկզբունքը. Ռուբեն Մելիքյան Արսեն Բաբայանի ձերբակալումն ապօրինի է. Ռուբեն Մելիքյան Աղասի Ենոքյանի ճեպազրույցը՝ ՀՀ ներքաղաքական իրավիճակի և Արսեն Բաբայանի նկատմամբ տեղի ունեցող իրավական գործընթացների վերաբերյալ. Ուղիղ Առաջիկա օրերին ջերմաստիճանը զգալի կբարձրանա Ընդդիմադիր խմբակցությունների մի շարք օրինագծեր լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվեցին «Եթե Իրանն իրեն մի քանի բան թույլ տա անել, մենք կհարվածենք նրան այնպես, ինչպես երբեք». Թրամփ ՍԱՊԾ նախկին պետն ահազանգում է. ասուլիսը՝ ուղիղ Փրկարար ծառայության տնօրենն ազատվել է պաշտոնից Արա Զոհրաբյան. Արսեն Բաբայանի ձերբակալումը շատ հարցեր է առաջացնում «168 ժամ». Կառավարությունն օպտիմալացվեց, բայց բյուջեի բեռը չպակասեց. 2020 թ. պետմարմիններում նախատեսվում է ավելացնել ևս 534 հաստիք ԱԺ նիստը՝ ուղիղ Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և ևս 7 մարզում Թրամփը կրկին հայտարարել է, որ ցանկանում է միջուկային գործարք կնքել Ռուսաստանի և Չինաստանի հետ Հատուկ քննչական ծառայությունը խախտել է Համաներման մասին օրենքը «Իրատես». Արթուր Դավթյանի գլխին սև ամպեր են կուտակվո՞ւմ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Բրիտանիայի Եվրոպայի և ԱՄՆ-ի հարցերով պետնախարարին «Փաստ». Ի՞նչ դրամական միջոցներ, գույք ու եկամուտ ունի Վիետնամում ՀՀ դեսպանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan