2013 թվականին Իսկոն «Մանչեսթեր Յունայթեդ» չի տեղափոխվել տարօրինակ պատճառով
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդը» 2013 թվականին դիտարիկել է «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին ձեռք բերելու հնարավորությունը: Իսպանացին այդ ժամանակ հանդես էր գալիս «Մալագայում» և հետաքրքրել էր անգլիական ակումբին,- հայտնում է marca.com-ը:
«Կարմիր սատանաների» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն ակումբի սկաուտական բաժնի ղեկավարին հանձնարարել է հետևել այն ժամանակ 21-ամյա ֆուտբոլիստի խաղին և հաշվետվություն ներկայացնել:
«Նա լավ տեխնիկա ունի, սակայն բավականաչափ արագ չէ: Բացի այդ, նրա մարմնի համեմատ մեծ գլուխ ունի»,- հաշվետվությունում գրել է գլխավոր սկաուտը:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղում Իսկոն գրավել է հենց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը:
Սպասվում է, որ առաջիկա օրերին իսպանացին նոր պայմանագիր կկնքի «սերուցքայինների» հետ: Նրա հրաժարագինը կազմելու է 700 միլիոն եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում