Գոռ Մինասյանը` Ունիվերսիադայի չեմպիոն
25/08/2017 19:13
Նմանատիպ
Թայփեյում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում («Ունիվերսիադա-2017») Գոռ Մինասյանը դարձել է չեմպիոն: Այդ մասին հայտնում է Սպորտի և երիտասարդության նախարարության կայքը:
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 105+ կգ քաշային ծանրորդը պոկում վարժությունում բարձրացնելով 200 կգ, իսկ հրումում ՝ 230 կգ, երկամարտի 430 կգ արդյունքով գերազանցել է բոլոր մրցակիցներին:
Հավելենք, որ Գոռ Մինասյանի ոսկին Հայաստանի պատվիրակության նվաճած 5-րդ մեդալն է 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում