ԱԼԳ. «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս մնաց պայքարից, Մխիթարյանը փոխարինման մտավ (տեսանյութ)
Նմանատիպ
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սենսացիոն պարտություն է կրել Չեմպիոնշիփը ներկայացնող «Բրիսթոլ Սիթիից»: Վերջինս իր հարկի տակ հաղթել է 2:1 հաշվով:
Հետաքրքիր պայքարում անցած խաղի հաշիվը 51-րդ րոպեին շեշտակի հարվածով բացել է Ջո Բրայանը: Ընդամենը 7 րոպե անց Զլատան Իբրահիմովիչը տուգանային հարվածով վերականգնել է հաշվի հավասարակշռությունը: «Բրիսթոլը» հաղթանակ է կորզել մրցավարի ավելացրած ժամանակի երրորդ րոպեին, երբ գեղեցիկ փոխանցում ստանալուց հետո Կորի Սմիթը գրավել է Սերխիո Ռոմերոյի պաշտպանած դարպասը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ժոզե Մոուրինյուի որոշմամբ 6 հանդիպում բաց թողնելուց հետո այս խաղում փոխարինման է մտել: Նա ասպարեզ է դուրս եկել 69-րդ րոպեին ու զգալիորեն ակտիվացրել հյուրերի խաղը:
Այդ պարտության պատճառով «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է մնացել Լիգայի գավաթի խաղարկությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում