Կայացավ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
09/02/2018 17:12
Նմանատիպ
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում տեղի ունեցավ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը:
Հայաստանը ներկայացնում են 3 մարզիկներ` դահուկավազորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, ինչպես նաև լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Օլիմպիական ստադիոնում Հայաստանի դրոշակակիրը Միքայել Միքայելյանն էր, ում համար սա առաջին Օլիմպիադան է:
Արարողության վերջում վառվեց Օլիմպիական խաղերի կրակը:
Ամենաշատ մազիկներ ունեցող երկրներն են ԱՄՆ-ն, Շվեյցարիան ու Գերմանիան: Ընդհանուր առմամբ Փհենչհան-2018-ում մասնակցելու են 2 500-ից ավելի մարզիկներ:
Հատկանշական է, որ Ռուսաստանը մրցումներին մասնակցելու է չեզոք դրոշով, իսկ Հարավային ու Հյուսիսային Կորեաները միավորվել են ու ներկայացել են Միասնական Կորեայի անվան ներքո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում