«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր հարձակվող ունի
08/08/2019 14:52
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել հարձակվող Դմիտրի Լավրիշևի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 20–ամյա ֆուտբոլիստը մինչ «Նոա» տեղափոխվելը հանդես է եկել Վոլգոգրադի «Ռոտոր-2» ակումբում։
Պայմանագիրը կնքվել է երկու տարի ժամկետով։