AM | RU
USD
EUR
RUB

Քարվաճառում նշվեց Արցախի անկախության հռչակման օրը (լուսանկարներ)

 

Այսօր, սեպտեմբերի 2-ին, Քարվաճառում նշվեց Արցախի հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձը: Առավոտից Քարվաճառի բնակիչներն այցելեցին արցախյան պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշարձան, ծաղիկներ եւ ծաղկեպսակ դրեցին, հարգեցին նահատակների հիշատակը:

Արցախյան հերոսամարտի զոհերին նվիրված խաչքարի մոտ ելույթ ունեցավ Քարվաճառի Վ. Սարոյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն տիկին Էմմա Ֆահրադյանը: Նա իր խոսքում նշեց, որ 22 տարի առաջ այս օրն ընդունվել է հռչակագիր, որով հռչակվում էր Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետությունը: Այնուհետ տիկին Ֆահրադյանն ընթերցեց վերը հիշատակված հռչակագիրը, որտեղ հիմնավորվում էր ԼՂՀ անկախության հռչակման անհրաժեշտությունը: Դպրոցի տնօրենն ընդգծեց, որ անկախության ուղին լի է դժվարություններով եւ փաստեց, որ Արցախի Հանրապետությունը կարողանում է հաղթահարել դրանք: Նա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ցանկացավ տնտեսական, քաղաքական, ռազմական, սոցիալական նորանոր ձեռքբերումներ:

Այնուհետ արդեն Քարվաճառի մշակույթի ակումբում քարվաճառցիներին ողջունեց Քարվաճառի քաղաքապետ Ռոլանդ Այդինյանը: Նա անդրադարձավ Արցախի անկախության հռչակման պատմական անհրաժեշտությանն ու նշեց, որ տարիները ցույց տվեցին' անկախության ուղին ընտրելն Արցախի համար ճիշտ որոշում էր:

Արցախի Հանրապետության համար իրենց կատարած աշխատանքի համար պարգեւատրվեցին Քարվաճառի N զորամասի հրամանատար Գեւորգ Գրիգորյանը, Քարվաճառի «Խաչեն» սպորտդպրոցի տնօրեն Արմեն Ասրյանը եւ Շահումյանի շրջանի Խարխափուտ գյուղի դպրոցի տնօրեն Ալվարդ Վարդանյանը:

Քաղաքապետի ողջույնի խոսքին հաջորդեց տոնական համերգ:

Թամարա Գրիգորյան



Լրահոս
Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանի գործով որոշումը կհրապարակի վաղը 2013 թվականից էս թեման Սորոսի վաստակներին հանգիստ չի տալիս. Նարեկ Մալյան Թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ «Մենք ձեզ հետ ենք հաղթահարել»․ Լուկաշենկո ACBA բանկն օգնության ձեռք է մեկնել «ՍՕՍ» Մանկական գյուղեր ծրագրի 350 մասնակից ընտանիքների Հայկ Ալումյան. Դատախազի ներկայացրած միջնորդությունն ակնհայտ անհիմն է ու հակասում օրենքին Քաղաքապետարանի պաշտոնական կայքում չի հրապարակվել՝ քաղաքապետի կարգադրությամբ պարգևատրումը․ Դավիթ Խաժակյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի դատական նիստը. ՈՒՂԻՂ Կտորե դիմակներն ավելի քիչ են պաշտպանում վարակվելուց, քան՝ բժշկական դիմակները. Արսեն Թորոսյան Լանզարոտեի կոնվենցիայի գործարկմամաբ մենք կորցնելու ենք մեր սերունդը, պետականությունն ու ազգը. մանկավարժ-արվեստաբան Արցախում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել ՀՀԿ երիտասարդները ակցիա արեցին Կառավարության դիմաց (տեսանյութ) Ես անձամբ արտակարգ դրությունը երկարացնելու անհրաժեշտություն տեսնում եմ. Արսեն Թորոսյան ՀՀ-ում Իրանի դեսպան․Արցախի հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել Պետությունը զավթած ուժը, սպասարկելով օտարերկրյա գործակալական ցանցի օրակարգը, սահմանափակում է հավաքների ազատության իրավունքը. հայտարարություն ՍԴ նիստը չկայացավ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 349 դեպք Եղեգնուտ համայնքի բնակիչները փակել են փողոցը. ՈՒՂԻՂ Այս 650 մահերը Քոչարյան Անդրանիկի շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի խղճին ու վզին են. Միհրան Հակոբյան «Հրապարակ». Շուշանիկ Ներսիսյանն Անանյանի գնալուց հետո ում ուզում, նշանակում և ազատում է «Ժողովուրդ»․ ՍԴ-ի հարցով ՄԻԵԴ-ի ապտակը՝ ՀՀ իշխանությանը «Փաստ». Հանրությունը Փաշինյանից հիասթափվել է. վարկանիշը սրընթաց անկում է ապրում «Ժողովուրդ»․ ԿԲ խորհրդի անդամի համար Հովհաննես Խաչատրյանի առաջադրումը պատահական չէ․ ով է «միջնորդել» «Իրատես». Արարատ Միրզոյանը ստիպված երդվել է Փաշինյանի մոտ «Հրապարակ». Մինչև շաբաթվա վերջ պարզ կդառնա ՍԴ-ի ճակատագիրը «Իրատես». Փոփոխություններ են սպասվում կառավարությունում «Հրապարակ». Արսեն Թորոսյանը վրեժ է լուծում ԵՊԲՀ-ից «Փաստ». Ոստիկանապետը խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին` ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ «Փաստ». Արարատ Միրզոյանն առանձին հարաբերություննե՞ր է հաստատում Կրեմլի հետ «Հրապարակ». Առաջիկայում մարզպետների փոփոխություն է սպասվում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 7 Հանրակրթության վիճակի նոր «մեղավորը» Իշխանությունը Միքայել Մինասյանի դեմ պայքարում է որպես քաղաքական հակառակորդի՝ քրեաիրավական գործիքներով. Միհրան Պողոսյան (տեսանյութ) Մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին. Փաշինյան Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ Հայաստանի ասորական համայնքը դատական հայցով Հայ առաքելական եկեղեցուց պահանջում է վերադարձնել Դիմիտրով համայնքի եկեղեցին (տեսանյութ) «Դալմա Գարդեն մոլում» ռումբ չի հայտնաբերվել (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan