AM | RU
USD
EUR
RUB

Ընտրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կարգախոսն ու խորհրդանիշը (տեսանյութ)

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համայն հայության կարգախոս է ընտրվել «Հիշում եմ և պահանջում», իսկ խորհրդանիշը Անմոռուկ ծաղիկն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող Վիգեն Սարգսյանը:

«Ընտրված կարգախոսը հատուկ ընդգծված ու անհատականացված է, որպեսզի ամեն մեկս արտասանելով այն հիշենք մեր ընտանիքի պատմությունը, մեր վերապրած ողբերգության պատմությունը, և այն պահանջը, որը տեսնում ենք այս համատեքստում, ներկայացնենք համայն աշխարհին»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից ձևավորված աշխատանքային խումբը երկու փուլով մրցույթ է անցկացրել ու ընտրել նաև 2015-ի խորհրդանիշը: «Աշխատանքային խմբի դատին էին ներկայացվել տասնյակ աշխատանքներ, որոնցից հանձնախումբը որոշել և հաստատել է «Շարմ» ընկերության ներկայացրած խորհրդանիշը՝ Անմոռուկ ծաղիկը: Այն բոլոր լեզուներում ունի նույն բովանդակային իմաստը՝ հիշելու, չմոռանալու և հիշեցնելու: Ծաղիկի մեջտեղում գրաֆիկական ձևով պատկերված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի 12 մույթերի տեսարանը»,-նշեց Վիգեն Սարգսյանը' հավելելով, որ այն ակտիվ օգտագործվելու է 2015-ի ընթացքում:

Ընտրված գույները, ըստ պաշտոնյայի, անցյալի, ցեղասպանության ողբերգության և ներկայի ու ապագայի խորհուրդն ունեն:

«Ծաղկի հինգ թերթիկները այն հինգ մայրցամաքներն են, որտեղ հայ գաղթականները հայտնվեցին' ստեղծելով հայկական համայնքներ, ձևավորեցին հայկական սփյուռք»,-հայտնեց Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ շատ տպավորիչ միջոցառումների ծրագիր է նախապատրաստվում: «Մենք ամենախոշոր ու հայտնի հարթակներում, տարբեր մայրաքաղաքների մայր տաճարներում, լավագույն ցուցասրահներում տեսնելու ենք ցուցադրություններ, որոնք ուղղված են լինելու ինչպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելուն, այնպես էլ մեծարելու և հարգանք մատուցելու նրանց, վերապրելու այն գաղափարը, որ մեր պապերը դրեցին ազգի վերածնունդի հիմքում»,-ավելացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Վիգեն Սարգսյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 2015-ին իրականացնելու է Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը և կատարելու է Մյուռոնօրհնեքի արարողություն: «Այս միջոցառումները հատուկ տեղ են ունենալու 2015-ի իրադրաձությունների շարքում»,-հավելեց Վիգեն Սարգսյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և հայկական սփյուռքի գաղթօջախներում ձևավորված տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարները, ՀՀ տարբեր գերատեսչությունների փորձագետներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ մասնակցում են ընդարձակ քննարկման ՀՀ նախագահի գլխավորությամբ:

Լրահոս
Ռազմագերիների հարցը մնում է ՌԴ օրակարգում. Կոպիրկին Ցավալիորեն, այսօր Շուշին մեզ հետ չէ. Փաշինյանի ուղերձը Մենք մեր կյանքն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել և չենք զոհաբերելու. Սերժ Սարգսյան Մոնիկա Գրիգորյանը` գրավիչ կերպարում (լուսանկարներ) Իշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեությունը Աննա Հակոբյանը այցելել է զոհված զինծառայողի ընտանիքին ԿԳՄՍՆ-ում 450 միլիոնի մեկ անձից գնում են կատարել մեկ շաբաթում Գոնե կարող եք ոգևորության մի սկիզբ դնեք՝ մայիսի 9-ին ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը․ Թևան Պողոսյան Կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի, իսկ շատերը սխալվեցին. Շարմազանով Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոնում է Մեծ Հայրենական Հաղթանակի 76-ամյակը Թափանցիկ տաբատ, բոդի․ Իվետա Մուկուչյանի ոճափոխությունը (ֆոտո) Ադրբեջանը ևս վեց զորամաս կբացի Հայաստանի հետ սահմանին Ալիևն ամենից շատ Արցախի հնարավոր ճանաչումից է վախենում Ադրբեջանը թարմացրել է իր զոհերի և անհետ կորածների թվի մասին տեղեկությունը Հռիփսիմե Հակոբյանն Ալ Պաչինոյի հետ լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանը Լավրովին հավաստիացրել է, որ Նժդեհի արձանը կհանվի ու Ադրբեջանին կհանձնվեն կոնկրետ գյուղեր. Գաբրիելյանով #antinikol. այսօր մենք մեկնարկում ենք հականիկոլական շարժում. Միքայել Մինասյանը ներկայացրել է շարժման տեսլականը Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել Վիտալի Բալասանյանն պարզաբանել է, թե ինչ է ասել Արցախում գտնվող Նժդեհի արձանի վերաբերյալ. Sputnik Արմենիա «ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները բաց նամակ են հանձնում ԱՄՆ դեսպանատուն. ՈՒՂԻՂ «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդները այցելեցին ՀՀ Ազգային Հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի շիրիմին Էդգար Ղազարյանը նախագահականի դիմաց հանրային քննարկում է անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը Պուտինը շնորհավորել է Հայաստանին ու հայ ժողովրդին Ռուսաստանում ուղղաթիռ է անհետացել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո 2 մարդու մոտ գլխուղեղի թրոմբ է առաջացել. 1 անձ մահացել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ թուրքերի կողմից հայ կնոջ դանակահարության լուրերի մասին Իմքայլականները նույնիսկ վախենում էին իրենց ընկեր Արարատ Միրզոյանին աջակցություն հայտնել. Հովհաննիսյան Պատվաստվելուց հետո մոտ 300 մարդ կորոնավիրուսով է վարակվել Սենոր Հասրաթյանը մանրամասներ է ներկայացրել 1992 թվականի Շուշիի ազատագրման օպերացիայից Կրակոցներ՝ Երևանում. կա 1 զոհ Արկադի Տեր-Թադևոսյանին հետմահու շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում Պապիկյանի ասֆալտը «պադվադիտ» է անում Նիդերլանդներում ադրբեջանցի թուրքերը դանակահարել են Աննա Հակոբյանին Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է. «168 ժամ» Փաշինյանի համար կարևորը պետություն չի. «168 ժամ» Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները. «Փաստ» Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան. «Փաստ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan