Տեղի կունենա ՀՖՖ 11-րդ տարեկան ժողովը
26/04/2013 13:56
Նմանատիպ
Ապրիլի 27-ին, ժամը 11-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում’ֆուտբոլի ակադեմիայում տեղի կունենա ՀՖՖ 11-րդ տարեկան ժողովը:
Ժողովում հաշվետվությամբ հանդես կգա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ժողովի օրակարգում են նաեւ նախորդ ֆինանսական տարվա հաշվապահական հաշվեկշռի և ֆինանսական հաշվետվության հաստատումը, անկախ աուդիտորական ընկերության զեկույցը, հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի հաստատումը եւ այլ հարցեր: