Սինգապուրի Գրան-պրին նոր տիտղոսային հովանավոր ունի
15/04/2014 16:38
Նմանատիպ
«Singapore Airlines»-ը դարձել է Սինգապուրի Գրան-պրիի նոր տիտղոսային հովանավորը` փոխարինելով «SingTel» հեռուստատեսային հոլդինգին, որը հովանվորում էր մրցարշավը 2008 թվականից:
Ավիաընկերության գլխավոր տնօրեն Գո Չուն Պոնգը նոր համագործակցության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել.
«Շատ ուրախ ենք «Ֆորմուլա-1»-ի` օրացույցային Սինգապուրի մրցարշավի տիտղոսային հովանավորը դառնալու կապակցությամբ: Մեր ընկերությունը միշտ աջակցել է սպորտի և տուրիզմի զարգացմանը: Այս համագործակցությունն օգտակար կլինի տեղացիների և քաղաքի հյուրերի համար»,-Պոնգի խոսքերը մեջբերում ենք «GPUpdate»-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում