Լռության րոպե Իմոլայում՝ ի հիշատակ Այրտոն Սենայի (լուսանկարներ)
02/05/2014 10:23
Նմանատիպ
Իմոլայում՝ Էնցո և Դինո Ֆերարիների անվան մրցուղում, տեղական ժամանակով 14:17-ին՝ այն ժամին, երբ 20 տարի առաջ՝ մայիսի մեկին, վթարի էր ենթարկվել լեգենդար ավտոարշավորդ Այրտոն Սենան, անցկացվել է լռության րոպե։
«Տամբուրելո» շրջադարձը, ուր տեղի էր ունեցել վթարը, երեկ մարդաշատ էր։ Այնտեղ էին «Ֆորմուլա-1»-ի թիմերի ներկայացուցիչներ, ավտոարշավորդներ և երկրպագուներ։
Սենայի մահվան 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Մոնակոյի գրան-պրիում կշարունակվեն առաջիկա հանգստյան օրերի ընթացքում։ Իմոլայում բացվել է նաև Սենային նվիրված ցուցահանդես։
Հետևեք մեզ նաև Telegram-ում