Բ.Սահակյանը հետմահու պարգևատրել է «Արաբո», «Արծիվ-13» և «Զեյթուն» կամավորական ջոկատների ազատամարտիկներին

Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար եւ Հայրենիքի համար նահատակվածների եւ անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 21-ին Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ «Արաբո», «Արծիվ-13» եւ «Զեյթուն» կամավորական ջոկատների ազատամարտիկներ, թվով 51 հոգի, հետմահու պարգեւատրվել են «Արիության համար» մեդալով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում