ՄեդՄիթ 2024. ի՞նչ սպասել առողջապահական ոլորտի առաջին էքսպոյից
Նմանատիպ
Առաջին անգամ Հայաստանում՝ նոյեմբերի 16-ին և 17-ին, «Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնում տեղի կունենա առողջապահական ոլորտին վերաբերող ցուցահանդես, որին մասնակցելու է 103 անուն բրենդ։ Ցուցահանդեսի նախաձեռնողը «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցացիան» է։ Նախաձեռնողների խոսքով «ՄեդՄիթ»-ը 2024-ին ստեղծված բրենդ է, որն առանձնահատուկ է լինելու թե ձևաչափով, թե մոտեցմամբ։ Նման լայնամասշտաբ միջոցառում առողջապահության ոլորտում դեռ չի եղել Հայաստանում։
4500 քմ տարածություն ունեցող հարթակում «ՄեդՄիթ 2024»-ի նախաձեռնող խումբն իր շուրջն է հավաքելու հայաստանյան և միջազգային առողջապահական ոլորտի ներկայացուցիչներին փորձի փոխանակման, նորություններին ծանոթանալու, ինչու չէ նաև նոր համագործակցություններ ստեղծելու նպատակով։
«ՄեդՄիթ 2024»-ը բաղկացած է լինելու ցուցահանդեսային և գիտական հատվածից։ Միջոցառման ցուցահանդեսային մասը բաց է լինելու և անվճար, նախատեսված է բոլոր ցանկացողների համար՝ մասնագետներից մինչև այցելու։
«ՄեդՄիթ 2024»-ն անակնկալներ է պատրաստել այցելուներին, լինելու են խաղարկություններ՝ ուսման վարձից մինչև գաջեթ ու ականջակալ։
Նախատեսվում է «ՄեդՄիթ 2024»-ը դարձնել ոչ միայն Հայաստանում ամենամյա ավանդաբար շարունակվող միջոցառում, այլ նաև միջազգային հարթակներում առողջապահական ոլորտում Հայաստանի այցեքարտը։
Մանրամասները՝ տեսանյութում.