26.1 C
Yerevan

Հայազգի օտարերկրացի ուսանողները ևս կօգտվեն ուսման վարձի փոխհատուցման արտոնությունից

Նմանատիպ

Ամառվան ընդառաջ․ Եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում` Հունիսի 1-ի ցերեկը, 2-5-ն առանձին շրջաններում, 6-ին շրջանների...

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 7 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է հունիս ամսվա դասակարգման...

Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը բխում է տարածաշրջանի շահերից․ Ղարիբաշվիլի

Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին:...

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել բուհերում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգում:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնել են, որ գործող կարգավորմամբ՝ ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում է հատկացվում որոշակի խմբերին պատկանող ուսանողներին, որոնք սովորում են ՀՀ-ում գործող, հավատարմագրում ունեցող և ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղեր ունեցող բուհերում առկա կամ հեռակա ուսուցման ձևերով: ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կրթությունն իրականացվում է ինչպես առկա և հեռակա, այնպես էլ հեռավար ուսուցման ձևերով: Ներկա պահին հեռավար ուսուցմամբ կրթություն իրականացնում են միայն ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը: ՀՀ կառավարության որոշման արդյունքում կապահովվի հեռավար ուսուցմամբ սովորող ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու համար օրենսդրական հիմք:

Գործող օրենսդրական կարգավորումները հնարավորություն չեն տալիս Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող ծագումով հայ օտարերկրյա քաղաքացիներին մրցույթային կարգով՝ բարձր գնահատականների հիման վրա, սովորելու ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ: Որոշման ընդունումը հնարավորություն կտա վերոնշյալ քաղաքացիներին մրցութային կարգով՝ հաշվի առնելով բարձր գնահատականները, ստանալու նպաստ՝ ուսման վարձի լրիվ փոխհատուցման միջոցով:

Որոշման արդյունքում շտկումներ են մտցվել կարգում առկա մի շարք այլ խնդիրներում:

spot_imgspot_img