AM | RU
USD
EUR
RUB

Հայերը լքում են Եգիպտոսը

 

Եգիպտոսը ձեռնամուխ է եղել ապագայի քարտեզի գծմանը: Այս մասին ասաց Եգիպտոսում հայկական թեմական խորհրդի անդամ Սուրեն Բայրամյանը' ընդգծելով, որ այս պահին իրավիճակը հանդարտ է: «Եգիպտոսում բախումների հետևանքով հայեր չեն տուժել, չեն վնասվել նաև հայկական շինություններ և եկեղեցիներ: Բացի դրանից, պետք է նշել, որ հայերի հանդեպ վատ վերաբերմունք չկա Եգիպտոսում»,-ասաց Բայրամյանը: Անդրադառնալով Եգիպտոսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին' Բայրամյանը նշեց, որ պաշտոնական շրջանակների հերքումից հետո այդ ուղղությամբ մասնավոր բան չկա, սակայն լրատվամիջոցները երբեմն շարունակում են անդրադառնալ այդ հարցին: Նրա տեղեկացմամբ' Եգիպտոսում հայերի թիվը նվազել է' նախկին 7 հազարից հասնելով 5 հազարի:

Եգիպտոսում են նաեւ Հայաստանի 400-ից ավելի քաղաքացիներ, որոնց մի մասն ունի երկքաղաքացիություն: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ այդ երկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություն դեռևս ՀՀ ոչ մի քաղաքացի չի դիմել' խնդրելով աջակցել Եգիպտոսից տեղափոխմանը:

Հայկական զբոսաշրջային գործակալությունները դադարեցրել են դեպի Եգիպտոս տուրիստական ծառայությունների մատուցումը: Եգիպտոսում տեղի ունեցող վերջին իրադարձությունների պատճառով գործակալությունները քաղաքացիներին խորհուրդ չեն տալիս իրենց հանգիստն այդ երկրում անցկացնել:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ էր տվել ՀՀ քաղաքացիներին առանց անհրաժեշտության զերծ մնալ Եգիպտոս այցելություններից, քանի որ դեռևս հուլիսի սկզբին Եգիպտոսում իրավիճակն ապակայունացել է: Բանակի հրամանատարության կողմից նախագահ Մուհամեդ Մուրսին հուլիսի 3-ին հեռացվել է նախագահի պաշտոնից, մեկուսացվել իր շրջապատից և տեղափոխվել Պաշտպանության նախարարություն: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Մուրսին և նրա կողմնակիցները ձերբակալվել են և տարվել Անվտանգության ծառայության շենք: Եգիպտոսի սահմանադրական դատարանի նախագահին են ժամանակավորապես հանձնվել երկրի նախագահի լիազորությունները, եւ չեն դադարում բախումները նախկին նախագահի կողմնակիցների ու իշխանությունն ստանձնած ուժերի միջեւ:

Ըստ պատմագիրների' հայերը Եգիպտոսում հայտնվել են դեռ հնագույն ժամանակներում' փարավոնյան 3-րդ դինասիտայի ժամանակներում եւ այդ շփումները շարունակվել են նաեւ Բյուզանդական կայսրության ժամանակներում: Ընդունված է հայերի գաղթը Եգիպտոս բաժանել 2 շրջանի' մինչ Հայոց ցեղասպանություն եւ դրանից հետո: Առաջին փուլի ժամանակաշրջանը սկիզբ է առնում վերոնշյալ հին դարերից: Իսլամականացման սկզբանական փուլում եւս հայեր կային Եգիպտոսում, որոնց թիվը ավելացել է Ֆաթիմիդների խալիֆայության ժամանակ, հետագայում Մամլուքների օրոք աճեց այդ թիվը. անգամ իսլամական աշխարհի միակ սուլթանուհի Շաջար ադ-Դուրը, ըստ որոշ պատմաբանների, հայ է եղել: Մուհամեդ Ալիի ժամանակաշրջանում Եգիպտոսում կառուցվել են երկու եկեղեցիներ' հայ առաքելական եւ հայ կաթողիկե: Այդ ժամանակաշրջանում Եգիպտոսի վարչապետը հայ էր' Պողոս Նուբար Փաշան: 1915թ. Եղեռնից հետո հայերի թիվը Եգիպտոսում կտրուկ աճել է: Մինչ Նասերի 1952թ. հեղափոխությունը հայերը հիմնականում զբաղված են եղել մասնավոր սեկտորում: Պանարաբիզմի ու նացիոնալիզմի գաղափարախոսության զարգացմանը զուգընթաց 1950-60թթ. բազմաթիվ եգիպտահայեր արտագաղթել են Եգիպտոսից դեպի Արեւմուտք' հիմնականում Եվրոպա, ԱՄՆ, ինչպես նաեւ Ավստրալիա:Մերօրյա եգիպտահայերը մեծամասամբ Եգիպտոսում ծնված ու քաղաքացիություն ունեցող հայեր են: Կենտրոնացած են Ալեքսանդրիայում ու Կահիրեում' հիմնականում Հելիոպոլիս թաղամասում: Մինչ 1952թ. մոտ 60 հազար հայ էր բնակվում Եգիպտոսում:

Լրահոս
Նվազագույն կենսաթոշակը՝ 25 հազար 500 դրամ ԱԺ պատգամավորը սոցապ փոխնախարարին հորդորեց քաղաքական հասունություն ցուցաբերել (Տեսանյութ) Ազգային ժողովի նիստ Փաշինյանի հորդորից հետո տավուշցիները սկսել են ավելի քիչ ոչխար պահել Գևորգ Պետրոսյան. Խորհրդարա՞նն է վերահսկում է կառավարությունը, թե՞ հակառակն է ԵԽԽՎ համազեկուցողները ողջունում են Հայաստանում սպասվող բարեփոխումներ Ադրբեջանի մայրաքաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել «Փաստ». 5 հողամաս, առանձ­նատուն, ավտոտնակ, հողին ամրացված այլ անշարժ գույք, մեքենաներ. ԱԺ պատգամավորի ունեցվածքը «Ժամանակ». Արմավիրի մարզպետը անձամբ ստուգում է մարզի տարածքում գործող ԱԳԼՃԿ-ների զուգարանների վիճակը «Ժամանակ». Հայաստանում ամեն ինչ արվել է Ռուսաստանից գազային կախվածությունը հավերժացնելու համար «Հրապարակ». «Մարզպետ ջան, մի քանի ամիս առաջ կնոջս ատամները սարքեցիր, ու դրա դիմաց 1 միլիոն դրամ տվեցի, ինչի՞ ՀԴՄ կտրոն չտվեցիր» «Փաստ». Վարչապետի համբերության բաժակը լցվում է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 26 Կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ Ավստրիայի նախագահը Վիեննայում ընդունելու է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին Դատարանը մերժել է Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու ՀՔԾ մերժման որոշման դեմ ներկայացված բողոքը Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ, ով էր միջազգային պաշտոնյաներից կիսել վարչապետի գնահատականը. Արփինե Հովհաննիսյան Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ կլինի համաձայնեցված հայտարարություն. ՀՀ վարչապետի խոսնակ Կան հարցեր, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, բայց դա չի նշանակում... չմտածված որոշումներ կայացնել. Փաշինյան Աջ ղեկով ավտոմեքենաների թեման վարչապետը համարում է փակված. կառավարությունն ընդունեց նոր որոշում Կառավարության արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին. Լուսանկարներ Արդեն թվայնացվել է ավելի քան 270 հազար աշխատանքային գրքույկ Տ. Աբրահամյան. «Աննախադեպ հանգիստ» որակումն այլևս անցյալում է Ի՞նչ սպասել եղանակից Պայքարը երկու կերպարների՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, լրագրող Նիկոլ Փաշինյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Էրդողան. Թուրքիան չի լսի ԱՄՆ-ին С-400-ների գնման հարցում Մասիսում հոսպիտալացված 12-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է Բակո Սահակյանը նախագահել է Արցախի կառավարության նիստը Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հենրիխ Մխիթարյանին. «Արսենալ»-ի կիսապաշտպանը մարզաշապիկ է նվիրել ՀՀ նախագահին Մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է Մանվել Գրիգորյանի գործով համապատասխան տեղեկատվություն տրամադրել Արամ Առաջինը կմեկնի Հալեպ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին Ամերիաբանկը` համապետական շաբաթօրյակին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan