AM | RU
USD
EUR
RUB

Վարդենիս-քարվաճառյան ոդիսական. խնդիրը շուտափույթ լուծում է պահանջում

 

Հայոց ազատագրված Քարվաճառը ՀՀ-ին կապող միակ հասարակական տրանսպորտը «ՈւԱԶ» կոչվող ավտոմեքենան է, որը յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին Վարդենիսից ուղեւորվում է Քարվաճառ:

Վարորդը՝ Մաքսիմը, աշխատում է անհատ ձեռներեցի կարգավիճակով: Այսինքն, Քարվաճառը ՀՀ-ին կապող միակ փոխադրամիջոցը ոչ թե պետության կողմից վերահսկվող ոլորտ է, այլ մասնավոր բիզնես: Իսկ սա չի՞ նշանակում արդյոք, որ վարորդ Մաքսիմը մի օր պարզապես կարող է որոշել զբաղվել այլ աշխատանքով, եւ Քարվաճառում բնակվող հայ մարդը, ով ավտոմեքենա չունի, այլեւս չի կարողանա հասնել, ասենք, Երեւան: Իհարկե, կա նաեւ Քարվաճառ-Ստեփանակերտ-Երեւան գիծը, որը, սակայն, պակաս հարմարավետ է:

Ինչեւէ, Մաքսիմն այժմ սպասարկում է գիծը իր ոչ այնքան հարմարավետ «ՈւԱԶ»-ով: Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը գրունտային է, եւ մինչեւ տեղ հասնելը մարդիկ ու իրերն ամբողջությամբ ծածկվում են փոշով: Մեքենան հատկապես ծանրաբեռնված է լինում հինգշաբթի օրերին, քանի որ այդ օրերին Վարդենիսում բացօթյա տոնավաճառ կա, որտեղից մեծ առեւտուր են անում քարվաճառցիները: Սակայն դա չի նշանակում, որ երկուշաբթի եւ շաբաթ օրերին միշտ կարելի է հանգիստ երթեւեկել: Շատ հաճախ նախօրոք պահած տեղն էլ չի փրկի, քանի որ մարդիկ կարող են ուղղակի պայուսակդ մի կողմ դնել եւ տեղավորվել: Գերբեռնվածությանը մեծապես նպաստում են նաեւ տեղափոխվող ահռելի քանակությամբ իրերը:
Հաճախ գերբեռնվածության պատճառով վարորդն ստիպված է լինում տեղափոխել թույլատրելիից ավելի թվով մարդկանց: Եւ այստեղ կարծես թե մի չգրված սուրբ օրենք կա. ոչ մի մարդու չթողնել Վարդենիսում, որքան էլ որ երթուղայինում տեղ չլինի: Վարորդը միշտ հավաստիացնում է դուրսը մնացած ուղեւորներին, որ մինչեւ բոլորին չտեղավորի, ինքը Վարդենիսից չի շարժվի: Երբեմն անհրաժեշտության դեպքում կանչվում է երկրորդ «ՈւԱԶ»ը:

Իհարկե, նախ եւ առաջ ուրախալի է տեսնել այդքան մարդկանց, ովքեր գնում են Քարվաճառ, ովքեր այնտեղ ապրում են կամ էլ պարզապես գնում են ծանոթանալու չքնաղ տարածքին: Սակայն որքան ուրախալի է այդ փաստը, նույնքան հրատապ է երթեւեկության խնդիրը հնարավորինս արագ կարգավորելը:

Կապը Մայր Հայաստանի հետ ազատագրված տարածքի վերաբնակեցման առաջնային խնդիրներից մեկն է: Տարածք տեղափոխվելու մտադրություն ունեցող մարդը, առաջին անգամ ճզմված, խցկված ու փոշոտված Քարվաճառ հասնելուց հետո թերեւս լուրջ կասկածներ կունենա իր մտադրության մասին: Իսկ ազատագրված հողի բնակեցումը կարեւորագույն առաջնային խնդիր է, որով պետք է մտահոգված լինեն թե´ պետությունը, թե´ անհատները:

Քարվաճառի տրանսպորտային խնդիրը լուծելն անհնար չէ: Քարվաճառին ու շրջակա գյուղերին սպասարկող միակ վարորդ Մաքսիմին եւս մեկ առավել հարմարավետ մեքենա օգնության ուղարկելու դեպքում քարվաճառցիները կկարողանան արժանապատիվ կերպով երթեւեկել եւ կզգան, որ պետությունն իրենց մասին եւս մտածում է, չնայած որ իրենք ապրում են Երեւանից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Անհետ կորածների թիվը հասավ 20-ի, որոնցից չորսն Իրանի քաղաքացիներ են․ նոր տվյալներ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ կան հարցաքննված անձինք․ ՔԿ մամուլի խոսնակ Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, սակայն կշարունակվի գտնվել բժշկական կենտրոնում. փաստաբան Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում ԱԻՆ-ը թարմացրել է անհետ կորած քաղաքացիների ցուցակը. նրանց թվում կա օտարերկրյա քաղաքացի Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Փաշինյանին՝ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Ակնհայտ է, որ չի կարող խոսք լինել ահաբեկչական ակտի մասին. ԱԻ նախարարը՝ «Սուրմալու»-ի պայթյունի մասին «Սուրմալու» առևտրի կենտրոնում հայտնաբերվել է ևս մեկ դի ՈւՂԻՂ․ Իրավիճակը՝ Սուրմալուի տարածքում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում «Սուրմալու»-ի տարածքում անհետ կորած է համարվում 15 քաղաքացի ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ՀՀ տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ճանապարհին. մահացել է 22-ամյա աղջիկ «Սուրմալու»-ում փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 տուժածի, 6 դի, 21 տրանսպորտային միջոց․ տեսանյութ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սուրմալու» առևտրի կենտրոն Պայթյունի հետևանքով բուժումը շարունակում է 21 տուժած․ նրանց առողջական վիճակը միջին ծանրության է․ ԱՆ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 6-ի Այս պահին կա շուրջ 27 անհետ կորած, որոնց թվում հղի կին իր 5 տարեկան երեխայի հետ Փրկարարները «Սուրմալու» տոնավաճառի փլատակներից դուրս են բերել ևս մեկ դի․ այս պահին կա 3 զոհ «Մենք ուզեցել ենք վավերագրական կադր ստանալ, որտեղ կլինեին հրշեջներ, փրկարարներ․․․» Կտրուկ վատթարացել է N զորամասի շարքային զինծառայողի ինքնազգացողությունը, կյանքը փրկել չի հաջողվել․ ՀՀ ՊՆ Որոշակի պարբերականությամբ հայտարարվում է լռության րոպե՝ փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով Փլատակների տակից փրկարները գտել են 1 քաղաքացու դի Բերձորի և Աղավնոյի տներն անվնաս թուրքին հանձնող հայ իշխանավորը Հայրենիք է վաճառում 5-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում Պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի․ 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում ԱԻՆ-ն ահազանգ է ստացել տարբեր օբյեկտներում ու կենտրոններում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին Երևանի մետրոպոլիտենից քաղաքացիները տարհանվում են «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքով տարբեր ԲԿ-ներ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և 45 տուժած տուժած․ ԱԻՆ «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքով 7 երեխա և 2 մեծահասակ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, կա մեկ զոհ և 20 տուժած «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Տեսախցիկը ֆիքսել է սարսափելի պայթյունի կադրերը «Սուրմալու» տոնավաճառում պայթյուն է տեղի ունեցել․ տեսանյութ Թալիբները կժամանեն Մոսկվա Ռուսական ինքնաթիռներն արգելափակված են Գերմանիայում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում ՌԴ քաղաքացին հայտնել է, որ «Հոլիդեյ» հյուրանոցում բուժքույրը գողացել է իր կնոջ ոսկյա մատանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan