AM | RU
USD
EUR
RUB

«Սա էլ է մեր հայրենիքը, մենք պետք է զարգացնենք». գրավված Այգեստանից մինչեւ ազատագրված Քարվաճառ

 
 

Արցախի Քարվաճառ քաղաքի Վիլյամ Սարոյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն տիկին Էմմա Ֆահրադյանն իր ընտանիքով Քարվաճառ է տեղափոխվել 2003 թվականին Ստեփանակերտից: Ստեփանակերտ հասել է ՀՀ Հրազդան քաղաքից, իսկ Հրազդանում հայտնվել է հայրենի Այգեստանից /Չայլու/ բռնագաղվելու արդյունքում…

«Ծնվել եմ 1952 թվականին, մեծացել եմ Այգեստան գյուղում, հաճախել եմ տեղի միջնակարգ դպրոցը: Այնուհետ ավարտել եմ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը, նորից վերադարձել գյուղ, աշխատել եմ իմ դպրոցում: Ավարտելուց հետո ամուսնացել եմ, ունեցել երեք երեխա, երկու աղջիկ, մեկ տղա: Մեր գյուղում ապրում էինք շատ լավ ու հանգիստ մինչեւ1992 թ.-ը», գաղթի պատմությունն է սկսում տիկին Ֆահրադյանը:

«Այդ ժամանակ երկու աղջիկներս արդեն ուսանող էին, տղաս դեռ դպրոցական էր, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը ադրբեջանցիների հետ: Մեր գյուղը սահմանին այդքան էլ մոտ չէր, եւ պատերազմի սկզբում մենք համեմատաբար հանգիստ էինք: Ուրիշ տեղեր ռմբակոծում էին, մեր գյուղը' ոչ: Բայց 92 թվականից մեր հանգստության վերջը եկավ, երբ Մարաղայում կոտորած եղավ, այ էդ օրը մենք գյուղից գիշերով դուրս եկանք: Մենք առավոտը տեսանք, որ Մարաղայի ժողովուրդը ոտքով դուրս են եկել, սարերով փախչում են: Մեզ ասացին, որ հաջորդը մեր գյուղն է, եւ կանանց ու երեխաներին դուրս հանեցին գյուղից: Ապրիլի 12-ին մենք գյուղից դուրս եկանք, տեղափոխվեցինք ավելի ապահով գյուղ: Մաղավուզի դպրոցի տնօրենը տեղ տվեց դասարաններից մեկում, միառժամանակ երեխեքին հավաքեցինք, մնացինք այնտեղ: Բայց ես չդիմացա, չէի կարողանում մնալ, հետ դարձա գյուղ: Ապրիլ, մայիս մնացի գյուղում: Շուշին վերցնելուց հետո գյուղի վիճակը կտրուկ վատացավ: Նորից կանանց ու երեխաներին դուրս հանեցին: Բայց այդ անգամ Մաղավուզ չհասանք, Մատաղիս բարձրացանք, չնայած այդտեղ էլ ապահով չէր: Այդտեղից բարձրացանք մինչեւ Տոնաշեն: Երեխեքին թողեցինք էնտեղ մամայիս հետ: Տղամարդիկ գյուղում էին, ես չէի կարող երկար մնալ, նորից գնացի գյուղ եղբորս կնոջ հետ»:

Այդ ժամանակ էլ գյուղում երկար մնալ չի հաջողվել: Գյուղում կարողացել են դիմակայել մինչեւ հունիսի 15-ը:

«Ուսանող աղջիկներս գնացին հետ Ստեփանակերտ Շուշին ազատագրելուց հետո: Մենք գյուղում մնացինք մինչեւ Շահումյանի ընկնելը: Մենք չգիտեինք էլ, որ ադրբեջանցիները Շահումյանից մեր գյուղ մտնելու ճանապարհ ունեն: Տղամարդիկ գյուղը պաշտպանում էին Ադրբեջանի /Միրբաշիրի/ կողմից, սակայն նրանք գյուղ մտան հետեւի կողմից: Քեռուս կինը տեսնում է, որ տանկ է մտնում գյուղ, մտածում է, որ հայերն են օգնության գալիս, ասում է' եկեք, եկեք, ձեր ցավը տանեմ, եկեք հասեք: Տանկիստը ռուս է լինում, ասում ա' գնա կյանքդ ազատի, ի՞նչ ես խոսում…»:

Հունիսի 15-ին գյուղում թեժ պայքար է եղել: Ինչպես հիշում է տիկին Ֆահրադյանը, իր ամուսինն իրեն, որդուն' Վրեժին ու եղբոր կնոջը հանում է գյուղից, քանի որ ադրբեջանցիները արդեն գյուղ էին մտել:
«Գյուղն ահավոր, անխնա ռմբակոծում էին, քանդում էին գյուղը: Մի խալաթով, տնային հողաթափերով, մի որսորդական հրացան ու մի կարաբինով դուրս եկանք: Վերջին բնակիչներին գյուղից մի տրակտոր էր դուրս հանում: Մի կերպ տեղավորվեցինք ու գյուղից դուրս եկանք: Կարկուտի, անձրեւի տակ ընկնելով հասանք Խաչեն գյուղը: Արդեն իրիկուն էր: Անծանոթ մարդիկ ընդունեցին, կերակրեցին, այդտեղ ցրտից մի քիչ հետ եկանք: Առավոտը գնացինք Ստեփանակերտ: Ոտքերս բոբիկ էին մնացել, հագիս կոշիկն էլ էր պատռվել…»

Գնալու տեղ չկար, սեփական տունը գրավված էր: Սեփական մեծ տուն ու տնտեսություն, մեծ այգիներ ունեցած ու թշնամուն թողած ընտանիքը մի կերպ ծվարում երկու ուսանող երեխաների ստեփանակերտյան վարձով սենյակում: «Ուսանողներս սոված-ծարավ էին, ապրելու հնար չկար: Այդ ժամանակ դիմեցի, որ էրեխեքիս տեղափոխեն Երեւանում սովորելու, էնտեղ գոնե հարազատներ ունեինք:

Մենք էլ երեխաների հետ գնացինք Երեւան, քրոջս, եղբորս ընտանիքներն էնտեղ էին: Մնացինք մի որոշ ժամանակ, տեսանք, որ հետ գալու հնարավորություն չկար, ապրելու հնարավորություն չկար: Այդ ժամանակ ղարաբաղցիներին չէին գրանցում Երեւանում, ուզում էին, որ չմնանք էնտեղ, այլ հետ գանք: Մենք էլ դեմ չէինք հետ գալուն, ուղղակի հետ գալու հնարավորություն չկար, գնալու տեղ չունեինք: Գնացինք ամուսնուս ուսանողական ընկերոջ մոտ, Էջմիածին: Մեզ սրտաբաց ընդունեցին, ընտանիքով իրենց տանը մնացինք, մինչեւ սեպտեմբեր: Ամուսնուս ուսանողական ընկերները եկան, ով ինչով կարողանում էր, օգնում էր: Ամուսնուս ընկերներից մեկի տղան սիրահարվեց մեր մեծ աղջկան: Հիմա ամուսիններ են», ծանր հիշողություններից մի պահ կտրվելով' ժպտում է տիկին Ֆահրադյանը:
Ամուսնու մյուս ընկերն այդ ժամանակ Հրազդանի ջերմոցների տնօրենն էր:

«Այնտեղ երկու սենյակ պատրաստեցին մեր համար: Տեղափոխվեցինք, երկուսս էլ աշխատում էինք, այդ ժամանակ արդեն մենք էինք մեր հացն աշխատում: Տղաս էդտեղ դպրոց էր գնում: Հունվարին Հայաստանում գազը կտրեցին, ջերմոցները փչացան, էլի մնացինք կրակի մեջ: Ամուսինս չմնաց, հետ եկավ Ստեփանակերտ: Ես մնացի մինչեւ ուսումնական տարվա վերջ, էրեխեն դպրոցական տարին ավարտեց, մենք էլ գնացինք Ստեփանակերտ»:

Այդ ժամանակ ամուսինն աշխատանքի է անցնում որպես Մարտակերտի շրջանի գյուղատնտեսության բաժնի վարիչ, բայց նստավայրը Ստեփանակերտում էր:
«Շոր չունեինք, կոշիկ չունեինք, սրա-նրա տվածն էինք հագնում: Դիմեցի դպրոցներին, որ աշխատանքի ընդունեն, տեղ չկար, Ստեփանակերտում չընդունեցին: Առաջարկում էին գյուղերում աշխատել, բայց կոշիկ էլ չունեի, որ հասնեի գյուղ, անձրեւ էր, ցեխ էր, տրանսպորտ չկար:

Տեսա, որ հնարավոր չի էդպես ապրել, կամաց-կամաց սկսեցի առեւտրով զբաղվել: Օգնություն էինք ստանում, մեջը կոշիկներ, ադիալներ, դրանք տանում էի, տալիս էի մի պապիկի, շուկայում էր կանգնում, ծախում էր, փողն ինձ էր տալիս: Մի կերպ յոլա էինք գնում:

Ծանր շրջան էր, պատերազմում զոհեր շատ էին լինում: Ես ձեռքով զամբյուղներ ու ծաղիկներ սարքեցի, տղաների եղբայրական գերեզմանին էի դնում: Տերեր չունեին, ես էի ծաղիկներ դնում: Այդ ժամանակ աղջիկներ կային, որ զամբյուղներ էին գործում ու վաճառում: Տեսան իմ գործածը, ասացին, որ ես լավ եմ գործեմ: Մի բարեկամուհի աղջիկ ունեի, ասաց, որ ես սարքեմ, ինքը կտանի, շուկայում կծախի: Սկսեցի գործել: Դրանով մենք հացի փող էինք աշխատում: Կամաց-կամաց ինքս էլ սկսեցի շուկայում վաճառել իմ գործածը: Էդ զամբյուղներն էի ծախում, բայց սրտիս չէր նստում, որ զոհվածի գերեզմանի համար գործած ծաղիկը վաճառեի: Շատ վատ էի տանում: Գիշերը քունս չէր տանում, մինչեւ լույս նստում, գործում էի: Կամաց-կամաց փոխեցինք առեւտրի բնույթը: Ամուսինս էլ շատ էր չարչարվում, ոտքով հասնում էր գյուղերը, տրանսպորտ չկար: Տուն էր գալիս' փոշու մեջ կորած: Ասացի, որ ինքն էլ դուրս գա գործից, միասին առեւտուր անենք: Մի քանի տարի էդպես ապրեցինք: Դա էլ իմ սրտով չէր, բայց դե պետք է գոյություն պահեինք:

Էրեխեքիս էդպես պահեցի: Երկու աղջիկներս Երեւանում բուհն ավարտեցին, ամուսնացան: Վրեժս էլ Ստեփանակերտում դպրոցն ավարտեց, ինստիտուտ սովորեց»:
Մի գեղեցիկ օր իմանում են, որ Քարվաճառը բնակեցվում է: Որդուն' Վրեժին, աշխատանք են առաջարկում:

«Վրեժն այն ժամանակ արդեն ամուսնացած էր, երեք երեխաներն էլ արդեն ծնվել էին: Մենք էլ առանց Վրեժի չէինք կարող մնալ, բոլորով տեղափոխվեցինք էստեղ: Սկզբից ես աշխատում էի քաղաքապետարանում, ամուսինս' գյուղատնտեսության բաժնի վարիչն էր: Վրեժն էլ ոստիկանությունում էր աշխատում: Տուն տվեցին, տեղավորվեցինք: Սկսեցինք մեր կյանքը դասավորել, հասկացանք, որ կյանքը շարունակվում է: 2003 թ. սեպտեմբերին ենք տեղափոխվել, 10 տարին արդեն անցել է: 2005-ից ես աշխատում եմ որպես դպրոցի տնօրեն»:

Քարվաճառն էլ է տիկին Ֆահրադյանի հայրենիքը. ի սրտե ուրախանում է ամեն մի նորությամբ, ամեն մի հաջողությամբ, սրտաբաց է ընդունում փոքրաթիվ նորեկներին, երիտասարդ մասնագետներին:
«Հաշվում ենք, որ մեր գյուղն է, պիտի աշխատենք, պիտի ստեղծենք, պիտի մի բան ավելացնենք, ապրենք: Չենք փոշմանում, որ եկել ենք: Ամուսինս էստեղ է մահացել, էստեղ է թաղված, մենք ուրիշ գնալու տեղ չունենք, չենք էլ գնա: Մենք էստեղ հողին կապող մարդ ունենք:

Իմ գյուղը շատ եմ հիշում, ավելի շատ երազում եմ տեսնում: Լավ էինք ապրում… բայց ի՞նչ անենք, կյանքն էդպես դասավորվեց, մենք էլ եկանք հասանք այստեղ, էլի մեր հայրենիքն է:
Ամեն մի նոր շենքով ես ուրախանում եմ: Ամեն մի նոր կառուցածով մենք այստեղ ամրանում ենք, արմատավորվում ենք, էլ մակերեսային չենք էստեղ, հիմնավորվում ենք, մերն է դառնում», լավատեսորեն ժպտում է դպրոցի տնօրենն ու իր լավատեսությամբ հույս է տարածում շուրջը…

Թամարա Գրիգորյան

Հ.Գ. Լուսանկարում տիկին Ֆահրադյանի երեք թոռնիկներն են` Էմման, Ռոման եւ Սյուզին. երեքն էլ սովորում են Քարվաճառի միջնակարգ դպրոցում:

Լրահոս
Վաղը ցերեկը մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +11-ի Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է. Գարեգին Բ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին ընդունել է Հարավային Օսիայի նախագահը Հայաստանում ալյուրի արտադրությունը զգալի նվազել է Ռուս սահմանապահը հայտնաբերել է անհետ կորած քաղաքացու դին ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը 2020թ-ին կրկին կպայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Երևան և Բաքու՝ ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկելու համար Պարոնայք, իսկ երբեմն էլ` տիկնայք ավելի լավ է ոչինչ մի ձեռնարկեք Հայաստանի նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման և ոչ մի ռազմավարական ծրագիր Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները միասնական աղոթք են հնչեցրել Էջմիածնում Կիսանախագահական համակարգի անցնելու առաջարկությունը նման է կրկեսի. Սահմանադրագետ ՌԴ-ում քաղաքական մակարդակով որոշում կա հայկական վարորդական վկայականով ավտոմեքենա վարելու արգելքը հանելու. Մելքումյան Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրում հնչում են նրա ստեղծագործությունները Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումն ակնկալվում է այս տարի ՊԵԿ-ը կանխել է մաքսային կանոնների խախտմամբ Հայաստան ոսկյա զարդեր ներկրելու փորձը ԻՊ-ն Աֆղանստանում ստեղծել է ահաբեկչական նոր «ցանց» Արարատ Միրզոյանը հայտնում է սահմանադրական փոփոխությունների օրակարգի առկայության մասին Թուրքիայի Մեջլիսի նախագահը հրաժարական է տվել «Քարվաճառի դիվերսանտները». Ադրբեջան՝ պետություն, որտեղ հայ սպանելը հերոսություն է ԱԺ խմբակցությունները Կալաշնիկովի հետ հանդիպմանը քննարկել են նաև Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհի հարցը Կնոջ պաշտպանված ու բարձր գնահատված դերը թե՛ առողջ հասարակության, թե՛ ամուր պետության պարտադիր երաշխիք է.ՄԻՊ Իսրայելական տխրահռչակ Aeronautics ընկերությունը հայտարարել է Ադրբեջանի հետ նոր գործարքի մասին Հնդկաստանում ՌՕՈՒ երկու ինքնաթիռ է բախվել ԱԱԾ-ն հաստատում է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու լուրը Սպանությունից 15 տարի անց ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին մասնակցելու համար ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմեկնի Վիեննա ԵՄ-ն Ռուսաստանին ընդգրկել է մարդու իրավունքները համակարգային խախտողների ցանկում Սբ. Գևորգ եկեղեցում ադրբեջանցու նկարահանած տեսանյութը նոր չէ. Վիրահայոց թեմը պարզաբանում է Հայաստանը որևէ կերպ չարձագանքեց ռուսական առաջատար ԶԼՄ-ներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Կարեն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցչի պաշտոնից Արամ Առաջինը եկել է Հայաստան Նախարարի տիկնոջ ընկերությունը 2.5 անգամ, իսկ «Աստղիկ» ԲԿ-ն մեկ միլիարդ դրամով ավելի պետական ֆինանսավորում կստանա Կալանավորը փախել է Հանրապետական հիվանդանոցից Ապարանի և Արագածի ավտաճանապարհներին բուք է Հայաստանի մշակութային օրացույցում փետրվարի 19-ը տոն է. նշվում է Թումանյանի 150-ամյակը «Փաստ». Խորհրդարանակա՞ն, թե՞ կիսանախագահական «Ժամանակ». Ինչու է Փաշինյանը ԿԲ ղեկավարի պաշտոնում ցանկանում իր մարդուն տեսնել «Ժողովուրդ». Օպտիմալացման ենթակա գերատեսչությունները կշարունակեն աշխատանքը շունչները պահած «Հրապարակ». Վարչապետի՞, թե՞ քաղաքապետի օգնական
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan