AM | RU
USD
EUR
RUB

Մայր Աթոռում տեղի ունեցավ ՀԲԸՄ 87-րդ ընդհանուր ժողովը

 

Հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում' «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, տեղի ունեցավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 87-րդ ընդհանուր ժողովը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից: 

Ժողովին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին, ՀԲԸՄ անդամներին ու պատգամավորներին հայրապետական իր օրհնությունը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ուրախությամբ ողջունելով ժողովականներին Մայր Աթոռում' Վեհափառ Հայրապետը մասնավորապես ասաց.

«…Փառք ենք մատուցում Տիրոջը, որ մեր նվիրական հոգևոր կենտրոնը ընդունում է ձեզ բարեզարդված և նոր հույսերով, որոնցում մեծ է նաև Բարեգործականի վաստակը: Արդարև, Բարեգործականը մշտապես զորակից է եղել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի առաքելությանը' արդյունավետ իրագործելու համար աշխարհասփյուռ հայության հոգևոր խնամքը և քաջարթուն, զորավոր ու պայծառ պահելու եկեղեցական ու ազգային մեր անդաստանը: Հոգևոր և ազգային մեր կյանքի բազում հոգսեր են հանձն առել և հաղթահարել Բարեգործականի անդամները, շատ խնդիրներ վճռել, առատ արգասիքներ ու հույս պարգևել մեր ժողովրդի զավակներին: Հայոց հոգևոր կենտրոնի ծրագրերի իրականացմանը Միությունը մասնակցել է ազնիվ ջանքերով, առատաձեռն սրտաբուխ նվիրատվություններով' վկայելով որդիական սերն ու հավատարմությունը Սուրբ Էջմիածնին»:

Նորին Սրբությունը գնահատանքով հիշատակեց, որ Միության շնորհիվ Հայրենիքում գործում են Հայորդյաց տները, Հայաստանի տարբեր քաղաքներում հաստատվել են բարեգործական ճաշարանները, ՀԲԸՄ անդամների մեծազնիվ նվիրատվություններով վերաշինվում են եկեղեցիներ ու վանքեր, կառուցվում նորերը, նորոգվում են հոգևոր-կրթական հաստատությունները, նպաստ է բերվում եկեղեցականների նոր սերնդի պատրաստությանը, Միության ներդրումներով կյանք են առնում նաև Մայր Աթոռի բարեզարդման ծրագրերը, համայն հայության հոգևոր նվիրական կենտրոնի գործունեությունը լիարժեք ու հարմարավետ պայմաններում կազմակերպելու աշխատանքները: «…Մեր երախտագիտությունը' բոլոր նրանց, ովքեր իրենց ազնիվ նվիրաբերություններով նպաստ են բերել մեր Եկեղեցու առաքելությանը և նրա պայծառության սուրբ գործին: Հայրապետական Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ամենքին, ովքեր ի սեր մեր Սուրբ Եկեղեցու և ազգային ու հայրենական կյանքի շենացման ազնվորեն ներդնում են իրենց ժամանակը, ջանքերը և հմտություններն ու կարողությունները: Այն ամեն ձեռքբերումներում ու հաջողություններում, որ արձանագրվել են անցնող հինգ տասնամյակներին Մայր Աթոռիս և մեր եկեղեցական կյանքում, վաստակի իր արժանի բաժինը ունի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը», - նշեց Վեհափառ Հայրապետը:

Վերստին ողջունելով ՀԲԸՄ անդամներին' Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցանկացավ նրանց ազգաշահ ու եկեղեցանպաստ նոր իրագործումներ և արդյունաշատ աշխատանք' Մայր Աթոռում անցկացվող ՀԲԸՄ համագումարին: «Թող Տիրոջ մշտական օրհնության ներքո ապրի և գործի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը' իր եկեղեցասեր ու հայրենասեր նվիրյալ ու ազնիվ անդամներով», - մաղթեց Վեհափառ Հայրապետը' աղոթելով, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահպանի մեր Հայրենիքն ու համայն ժողովրդին և հանապազ օրհնի բոլոր ջանքերը' ի խնդիր ազգի, Հայրենիքի ու Եկեղեցու պայծառության:

Լրահոս
Ասուլիս՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, Կառավարության հակակոռուպցիոն պայքարի մասին․ ՈՒՂԻՂ Արցախի ոստիկանությունը հայտարարություն է տարածել Զարիֆ. Իրանի ընտրությունները ցույց են տալիս, որ ժողովուրդը ցանկանում է ինքը որոշել իր ճակատագիրը Եթե կա թալանված բան, ապա դատեք կոնկրետ մարդուն, այս ինչ տոնայնությունն է. Հրանտ Բագրատյան Բակո Սահակյանը Իգոր Գրիգորյանին նոր աստիճան է շնորհել Բակո Սահակյանն ու Արման Թաթոյանը քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության հարցեր Պուտինը, Մերկելն ու Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը Խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ Իրանում խորհրդարանական ընտրություններ են, մասնակցում են նաև հայ թեկնածուներ «Իրավունք». Լևոն Տեր-Պետրոսյան պայմանավորվել է Փաշինյանի հետ, մշակել են հերթական ծրագիրը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հոկտեմբերի 27-ի ակնարկը պարզապես անբարո էր․ Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին «Հրապարակ». Փաշինյանի կադրեր ընտրելու տրամաբանությունը «Իրատես». «Սորոսական» Հովհաննես Հով­հան­նի­սյա­նին ռեկ­տոր դարձնելու դեպքում լուրջ հար­վա­ծի տակ կընկ­նեն «Հրապարակ». Ի՞նչ հարցեր են ներառված Հայաստան-Արցախ ԱԽ համատեղ նիստում «Ժողովուրդ»․ Ազատումների ալիքը հասավ ՊԲ․ ովքե՞ր կլքեն պաշտոնները «Փաստ». Հայազգի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից «Հրապարակ». Սուրեն Պապիկյանի կենսագրությունից «բացակայող» ևս մեկ փաստ «Իրատես». «Իմ քայլում» կռիվ է ընկել «Փաստ». Պաշտոնյաներ դարձան մարդիկ, որոնցից շատերը նույնիսկ երազում չէին կարող տեսնել դա «Հրապարակ». 6-րդ վարչությունը քաղաքապետարանում է. թելերը տանում են դեպի քաղաքապետ «Իրատես». Անիմաստ, անբովանդակ փառատոններից Հայաստանն աչք չի բացում «Փաստ». Պետական բյուջեից ավելի քան 7 մլն դոլար՝ մեկ անձի ամբիցիաների բավարարման համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 21 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ս. Վարդանանց տոնը Հայաստանում դեռ շրջանառվում են գրիպի Ա H1N1 եւ Բ տեսակը Տեղի ունեցածը որակում ենք որպես ազատ մամուլի նկատմամբ ոտնձգության. Հայաստանի Ժուռնալիստների միություն Ուզո՞ւմ եք իմանալ մեր իրավապահ մարմինների ողբալի վիճակը Նախարարի դատվածության վերաբերյալ տեղեկությունը փակ ինֆորմացիա չէ. Արա Ղազարյան Կոչ ենք անում դադարեցնել նման արատավոր գործելաոճը. «Մեդիա պաշտպան» Հավատարիմ ենք այն պայքարին ու ձգտումներին, որոնք անշրջելի են դարձնելու Արցախի բռնած ազատության ճանապարհը. Նիկոլ Փաշինյան Քրեական գործ է հարուցվել Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը անհանգստացնող չէ Ռուսական կողմում կա կուտակված 335 բեռնատար Վրաստանը մեղադրում է ՌԴ-ին ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ «Ամունդի». վեց տարի Հայաստանում Արմեն Սարգսյանի մասին դիտարկվել են մեծ թվով բացասական հոդվածներ Նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan