AM | RU
USD
EUR
RUB

Կոպենհագենում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես

 

Նոյեմբերի 6-ին Կոպենհագենի Թագավորական գրադարանի մաս կազմող Հումանիտար հետազոտությունների գրադարանում կայացավ «Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացումը: Այն կազմակերպվել էր Դանիայում ՀՀ դեսպանության եւ Դանիայի Թագավորական գրադարանի կողմից' Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Կոպենհագենում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ եւ դիվանագետներ, քաղաքական, գիտական, մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ, հոգեւորականներ, Կոպենհագենի համալսարանի ուսանողներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ցուցադրության մաս կազմող տասնչորս պաստառները հանգամանալիորեն ներկայացնում են Հայոց ցեղասպանությունից առաջ եւ հետո սկանդինավյան միսիոներուհիների, դիվանագետների, քաղաքական եւ հասարակական գործիչների, լրագրողների, բարեգործական կազմակերպությունների, բժիշկների եւ այլոց արձագանքն Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված զանգվածային բնաջնջման քաղաքականությանը:

Բացման խոսքով հանդես եկավ Թագավորական գրադարանի մաս կազմող հումանիտար հետազոտությունների գրադարանի ղեկավար Հանս Քրիստիան Միկելսենը:

Այնուհետև, ելույթ ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը' «Հայոց ցեղասպանության եվրոպական հիշողության սկանդինավյան ուղղությունը» թեմայով: Նա, իր խոսքում կարեւորելով այսպիսի ցուցադրության կարեւորությունը Կոպենհագենում, անդրադարձավ Հայոց ցեղասպանության եւ տարբեր ժողովուրդների եւ երկրների պատմության ու հիշողության փոխկապակցվածությանը:

Գյուլինգի պատմության թանգարանի տնօրեն Մոգենս Հոյմարկն իր հակիրճ ելույթում ներկայացրեց դանիացի հայասեր Կարեն Յեփփեի կյանքը եւ գործունեությունը: Ելույթով հանդես եկավ նաեւ Յուսի Բյորնը' ներկայացնելով իր տատի' նորվեգացի միսիոներ Բոդիլ Բյորնին նվիրված «Չերգված հերոսուհին» ֆիլմի նախագիծը:

Իր խոսքում Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը նշեց, որ սկանդինավյան երկրների բազմաթիվ քաղաքացիներ ակտիվորեն արձագանքեցին հայ ժողովրդին պատուհասած այդ արհավիրքին եւ կարողացան մարդասիրական լայն գործունեություն ծավալել հայերին փրկելու, ապաստան տալու եւ սնունդ ապահովելու ուղղությամբ:

Դեսպանը հիշատակեց նվիրյալ սկանդինավցիների անունները եւ կարեւորեց ապագայի այն տեսլականը, որով առաջնորդվում էին «հայասիրական մղումներով տոգորված այդ անձնուրաց մարդիկ, որոնք, թողնելով իրենց բարեկեցիկ կյանքը, եկել եւ հայտնվել էին Օսմանյան կայսրության կողմից ստեղծված դժոխային պայմաններում' նպատակ ունենալով ամեն գնով օգնել եւ սատար կանգնել եղեռնից մազապուրծ հայերին»:

Դեսպան Աղաջանյանը, մասնավորապես, ընդգծեց. «Անգնահատելի է այս անձանց նվիրումը, դժվար է բառերով արտահայտել կրած ֆիզիկական եւ հոգեկան այն ցավը, որ սկանդինավյան հայասերներն ապրում եւ վերապրում էին ամեն օր' տեսնելով, թե ինչպես է բնաջնջվում մի ողջ ժողովուրդ»: Դեսպանը նշեց նաեւ, որ «մենք եկել ենք ոչ թե ողբալու մահը, այլ ոգեկոչելու կյանքը»:

Ելույթի վերջում դեսպանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկա գտնվողներին եւ, հատկապես, Դանիայի Թագավորական գրադարանին, ինչպես նաեւ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին' ի դեմս տնօրեն Հայկ Դեմոյանի: Երեկոյի ընթացքում հնչեցին հայ մեծ երգահան Կոմիտասի ստեղծագործությունները:

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 15-ը:

Լրահոս
Սերբիայի վարչապետը կարծում է, որ Կոսովոյի հարցը կարելի է լուծել բացառապես փոխզիջման միջոցով Միքայել Մինասյանի «նուրբ» ակնարկը Փաշինյանին Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Ռոհանիի և Թրամփի միջև հանդիպում չի նախատեսվում»․ Իրանի ԱԳՆ «Իմ քայլը» ՍԴ նախագահի դեմ գործընթաց է սկսում Ալեն Ղևոնդյան. «Վանեցյանի պաշտոնազրկումը միանշանակ ազդելու է վարչապետի հեղինակության վրա» Արշավիր Ղարամյան. Վանեցյանը լավագույներից է Վանեցյանի ներսից տեսածը Նիկոլի իշխանության տապանաքարն է դառնալու. Նարեկ Սամսոնյան Փաշինյանը չպատասխանեց` «մարտի 1»-ի տուժածների չափով աջակցություն կտրամադրվի՞ զոհված զինծառայողների ընտանիքներին, թե` ոչ Պաշտպանությունից՝ հարձակում և հակառակորդի ոչնչացում. Հայաստանում աննախադեպ ծավալի զորավարժություն կանցկացվի (տեսանյութ) Արմեն Մինասյան. Վանեցյանի ելքը «հեղափոխական» վարչակազմից լուրջ ցուցիչ է «հընթացս ընթացող» հեղափոխությունը բնութագրելու համար Ես միայն պատվարժան սպայի եմ տեսնում, որ ահասարսուռ բաների մասին է ահազանգում. Քաղաքագետ Արթուր Վանեցյան. «ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել» Վարչապետը ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ աշխատանքից ազատելու միջնորդագիրը Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը ԱԺ ընտրությունները կարող են 2022 թ. շատ ավելի շուտ լինել. քաղտեխնոլոգ ԱԺ նախագահը ցանկանում է ազդել Ռ.Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի վրա. Կարծիք Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Վանաձորում. Ուղիղ Քո ի՞նչ գործն է ՍԴ-ի մասին Նիկոլի պրիմիտիվ քարոզչական փուչիկները ԱԺ դահլիճ բացթողնելը. Աշոտյանի կոչը Միրզոյանին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական համարելու ԼՀԿ օրինագիծը «Ադեվադը» դիմել է ՀՔԾ՝ ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ ոստիկանապետի նկատմամբ քրեական գործ հարուցելու խնդրանքով Ինչո՞ւ է ԵՊՀ մամուլի խոսնակը դատի տվել համալսարանի ղեկավարությանը ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին (Տեսանյութ) Վահե Հովհաննիսյան. Եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի, կնշանակի, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է Արթուր Ղազինյան. Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար Նոր տեղեկություններ Մանվել Գրիգորյանի նկատմամբ բռնությունների մասին. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Տեսանյութ Ողբերգական վթար` Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Կան զոհեր և տուժածներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 16 Օդի ջերմաստիճանը կբարձրանա Մերձարևելյան տարածաշրջանի անվտանգությունը հատուկ նշանակություն ունի Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի համար. Ռոհանի Ամերիկյան ԶԼՄ-ներն անդրադարձել են «աշխարհը գրաված» ռուսական զենքին Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 15 Հրապարակվեցին «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության պահանջները. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ի պաշտպանություն Ամուլսարի քայլերթի մասնակիցներն Ազատության հրապարակում են. ՈՒՂԻՂ Սեպտեմբերի 16-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 8 մարզում Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին «Ո՞վ... ե՞ս...», կամ հիշողության թարմացման օպերացիա Լևոն Շիրինյանի հետ Քայլերթ Երևանի քաղաքապետարանի դիմացից՝ ի պաշտպանություն Ամուլսարի. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan