AM | RU
USD
EUR
RUB

«Տիկնիկ»-ները ներկայացում բեմադրեցին Քարվաճառում (լուսանկարներ)

 

Այսօր, դեկտեմբերի 4-ին, Արցախի Քարվաճառ քաղաքի մշակույթի կենտրոնի դահլիճում Կապանի «Տիկնիկ» հասարակական կազմակերպության տիկնիկային թատրոնը ներկայացրեց Հովհաննես Թումանյանի հինգ հեքիաթներ. «Անխելք մարդը», «Խելոքն ու հիմարը», «Բարեկենդանը», «Տերն ու ծառան» եւ «Կիկոսի մահը»: 

Ներկայացումից առաջ թատրոնի ղեկավար Գրիշա Մարգարյանը ողջունեց ներկաներին եւ նշեց, որ իրենք ուրախ են լինել Քարվաճառում: Չնայած Կապանը Քարվաճառից բավականին հեռու է, բայց խումբ անցել էր 300 կմ` ներկայացում խաղալու համար:   

Քարվաճառում մանկական ներկայացումներ հաճախ չեն բեմադրվում, իսկ տիկնիկային ներկայացում Քարվաճառի մշակույթի բեմում խաղացվում էր առաջին անգամ: Ուրախ ներկայացումը մեծ ոգեւորություն առաջացրեց երեխաների մոտ: 

Մոտավորապես 40 րոպե տեւած ներկայացումից հետո փոքրիկները հնարավորություն ունեցան մոտիկից դիտել տիկնիկները, լուսանկարվել դրանց հետ: Նշենք, որ տիկնիկները պրոֆեսիոնալ են, պատրաստված են հատուկ ներկայացումների համար, եւ դրանցից վաճառքում չկան:

«Տիկնիկ» հասարակական կազմակերպությունն ունի տարբեր տարիքային խմբեր. տիկնիկավարների մեջ կան եւ´ փոքր երեխաներ, ե´ւ երիտասարդներ: Թատրոնը ներկայացումներ ունի ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար:

 

Ավելացնենք, որ Քարվաճառ կատարած այցելության ճանապարհածախսը հոգացել է Արցախի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը:

Թատրոնի գործունեությանը կարելի է ծանոթանալ www.tiknikngo.com կայքում:

Թամարա Գրիգորյան 

Լրահոս
«Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչև վերջ «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին Պատգամավորի անձեռնմխելիության սահմանների վերաբերյալ.Գոհար Մելոյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 11 Երկրի պրոբլեմը Կառավարության շենքում է․ Ռոբերտ Քոչարյան Չգիտես ինչու Նիկոլը որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, որը պիտի սահմանի հայ ազգի արժեքները. Կարեն Վրթանեսյան Տուրիզմի ոլորտը փլուզումից փրկելու համար պետական աջակցություն է հարկավոր. Մեխակ Ապրեսյան Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել Գյումրու գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել Թուրքական դատարանը հրապարակեց իր վճիռը․ Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարան չի լինի Արմեն Սարգսյանն Արցախում է, որտեղ հանդիպել է նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Արայիկ Հարությունյանը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում. Մեդիա Պաշտպան Հայտնի են գլխավոր գործոնները, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը Դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին Հանրակրթության չափորոշիչների նախագծում կան խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ. ՀՅԴ ՀԵՄ Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից․ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը Ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, Սոնա Աղեկյանին և նրանց համակիրներին Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից․ Փաշինյան (տեսանյութ) Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիան արգելեց Հայաստանից ուղիղ ու ոչ ուղիղ չվերթներն իր տարածք Չզիջել փողոցը քաոսին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557 դեպք. մանրամասներ «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Մահացել է Կարեն Վարդանյանը Թորոսյանի ներկայացրած առաջարկությունների փաթեթը խախտում է թե՛ իրավական, թե՛ բարոյական նորմերը․ Արփինե Հովհաննիսյան Սերբիայի նախագահը բողոքի զանգվածային ցույցերի ճնշման տակ հրաժարվել է սահմանափակումները խստացնելու մտադրությունից Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց գործողությունների, օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան «Իրատես». Քանի դեռ ԱԱԾ-ն զբաղված է սատանաներով, ադրբեջանցիների ձեռքում են հայտնվում ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները «Ժողովուրդ»․ Կառավարության տրամադրած պետական աջակցության ծրագրերը ևս չեն փրկում գյուղոլորտը «Ժողովուրդ»․ Ինչու «Ընդերքի մասին» օրինագիծը հանվեց օրակարգից «Իրատես». «Անգլուխ» նախարարությամբ ավելի հեշտ է ուզածին հասնել. հարցեր են առաջանում «Ժողովուրդ»․ Երևանի քաղաքապետը «ընդհատակից» է գործում. գույքահարկի մասին «Իրատես». Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը երբեք պաշտոնանկ չի անի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին «Փաստ». «Իմ քայլում» սկսել են միմյանց նկատմամբ դեմարշներ ու ֆեյքային գրոհներ կազմակերպել «Հրապարակ». Ո՞վ է վարչապետը` Թորոսյանը, թե Փաշինյանը. դժգոհության ալիք «Փաստ». ՍԴ դատավորների հարցով ՄԻԵԴ-ի որոշման առումով իշխանությունը մտավախություն ունի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan