AM | RU
USD
EUR
RUB

Քարվաճառի դպրոցում հնչեց առաջին զանգը

Այսօր, սեպտեմբերի 1-ին, ինչպես Արցախի բոլոր դպրոցներում,  Քարվաճառ քաղաքի միջնակարգ դպրոցում եւս հնչեց առաջին զանգը:

Այս տարի Քարվաճառի Վիլյամ Սարոյանի անվան միջնակարգ դպրոցն ունի 13 առաջին դասարանցի, իսկ 18 երեխա կհաճախեն դպրոցի նախապատրաստական դասարան:

Դպրոցի տնօրեն Արեգնազան Ղուկասյանն իր ողջույնի խոսքում նախ շնորհավորեց բոլորին Գիտելիքի օրվա կապակցությամբ ու հաջողություն մաղթեց նոր ուսումնական տարում:

«Կյանքի բոլոր ոլորտներում անհրաժեշտ հիմնական գիտելիքը մենք ձեռք ենք բերում հենց դպրոցում», նշեց նա ու կոչ արեց ներկա ծնողներին խստորեն հետեւել երեխաների կարգապահությանը:
Ներկաներին ողջունեց նաեւ ԼՂՀ Շահումյանի շրջանի վարչակազմի կրթության բաժնի վարիչ Խորեն Վարդանյանը:

Նա եւս շնորհավորեց ուսուցիչներին ու աշակերտներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ ու հաջողություն մաղթեց:

«Սիրելի աշակերտներ, ամեն ինչ կախված է ձեզանից: Եթե դուք ցանկանաք լավ սովորել, մենք ամեն ինչ կանենք, որ դուք լավ արդյունքի հասնեք, իսկ եթե ցանկանություն չլինի, մեր բոլոր ջանքերն իզուր կլինեն», ընդծեց շրջանի կրթության բաժնի վարիչը:

Նա նաեւ շնորհավորեց բոլոր ներկաներին վաղվա տոնի' Արցախի անկախության օրվա կապակցությամբ ու ընդգծեց, որ հենց այսօրվա դպրոցականներն են վաղվա օրվա տերը եւ նրանցից է կախված մեր անկախ պետության հետագա զարգացման ընթացքը:

Ուսուցիչներին ու աշակերտներին ողջունելու էր եկել նաեւ ՊՆ զորամասի շտաբի պետ Տիգրան Գեւորգյանը: Նա իր խոսքում կարեւորեց բանակ-հասարակություն կապի ամրապնդումն ու հավաստիացրեց Քարվաճառի բնակիչներին, որ այսօր հայ զինվորն ապահովում է իր քաղաքացիների անվտանգությունը: «Մենք այսօր հիանալի սերունդ ունենք, եւ վերջին սահմանային դեպքերն էլ դա ապացուցեցին: Քանի դեռ մեր զինվորները դիրքերում են, դուք կարող եք հանգիստ քնել, մեր երեխաները խաղաղ երկնքի տակ կգնան առաջին դասարան», հավաստիացրեց զինվորականը:

Այնուհետեւ առաջին դասարանցիներին հանձնվեցին նվերներ: Նրանք գրենական պիտույքներ ստացան Երկրապահ Կամավորական Միության կողմից, ինչպես նաեւ յուրաքանչյուր առաջին դասարանցու ընտանիքի կառավարության կողմից տրամադրվեց դրամական օժանդակություն:

Նախապատրաստական դասարանի սաները նվերներ ստացան Քարվաճառի բնակիչ, անհատ ձեռներեց Ռուբիկ Ենոքյանի կողմից:

Ըստ նախնական տվյալների, այս ուսումնական տարում Քարվաճառի միջնակարգ դպրոցը կունենա 130 աշակերտ:

Նշենք, որ Քարվաճառի ներկայիս դպրոցի շենքը շահագործման է հանձնվել 2011-ին:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
ԵԱՀԿ-ն Հադրութի շրջանի հարավարևելյան ուղղությամբ դիտարկում կիրականացնի ԱԺ-ն մերժեց «Ելք»-ի նախագիծը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը Անկարայի քաղաքապետը հայտարարել է հրաժարականի մասին Հայաստանում ՌԴ պայմանագրային զինծառայողն անզգուշությամբ սպանել է ծառայակցին ու ինքնասպան եղել Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան. Օրակարգում ընդգրկվել է 39 հարց. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ». «Գրանդ Քենդի»-ի նախկին աշխատակիցներին վերջնահաշվարկներ չի տրամադրվում «Ժողովուրդ». Սոֆի Դևոյանի որդուն պատկանող թռչնաֆաբրիկան ֆինանսական լուրջ խնդիրներ ունի «168 ժամ». ԵՄ-ում չեն կարծում, որ տեխնիկական ձգձգումները կարող են բերել համաձայնագրի չստորագրմանը «Իրավունք». Տրանսպորտը հենց այնպես չի թանկանա «Հրապարակ». Առաջիկա օրերին կհաստատվի Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի ագրեմանը «Հայկական ժամանակ». Դ. Բաբայան. Չեմ կարծում, որ լայնածավալ պատերազմ կլինի «Ժամանակ». Հաջորդ տարի կբարձրանան ինչպես ծխախոտի, օղու, այնպես էլ այլ ապրանքների գներ «Ժամանակ». Հայ կարտոֆիլագործների համար տարեվերջը կարող է խիստ եկամտաբեր լինել «Հրապարակ». Երեկ հանդիպել են Տիգրան Սարգսյանը և Հովիկ Աբրահամյանը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 24 Դավիթ Տոնոյանն ԱԻՆ-ում մի շարք նոր նշանակումներ է կատարել Բաքուն շարունակում է խոչընդոտել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին. Շավարշ Քոչարյան Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի եկեղեցիներին հայկական ոճով գորգերի նվիրաբերման արարողությանը Հակառակորդը կրկին օգտագործել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ օպերատիվ վարչության, ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչության նորանշանակ պետերին և իր խորհրդականին Հայաստանում խստացվել է ապօրինի ծառահատումների և փայտանյութի ապօրինի տեղափոխման դեմ պայքարը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Վստահ եմ, որ իրավապահներն ամբողջությամբ վերահսկում են օպերատիվ իրավիճակը, և խուճապի որևէ պատճառ չկա Բրիտանական կրթական ցուցահանդեսը ՀՀ քաղաքացիներին կծանոթացնի Մեծ Բրիտանիայում կրթություն ստանալու հնարավորություններին FAST-ը կրթաթոշակ կտրամադրի բնական գիտությամբ զբաղվող հայ ասպիրանտներին եւ հայցորդներին Վերջին երեք ամիսներին լրագրողների իրավունքների խախտման դեպքերը նվազել են Արա Բաբլոյանը պարգեւատրել է Ռաֆայիլ Զինուրովին Վահան Մարտիրոսյանի վստահեցմամբ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության մեջ կոռուպցիոն ռիսկեր չկան Առաջիկա ամիսներին կմեկնարկի ՀՀ ողջ տարածքում տրանսպորտային միասնական ցանց ստեղծելու պիլոտային ծրագիր Մենք տարկետումը չենք վերացնում, այլ կրթությունը կարևորողներին առաջարկում ենք որպես սպա զորակոչվել «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի հանքում փլուզում է տեղի ունեցել. կա մեկ զոհ Հայաստանի ռուսական ռազմակայանը տեխնիկական հետախուզման ժամանակակից համալիրներ է ստացել Պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման մեջ. բացահայտվել են նոր դեպքեր Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 26-ին պատասխան կտա Մադրիդի ձեռնարկած միջոցներին Դանակով զինված տղամարդը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գրասենյակում հարձակվել Է հաղորդավարի վրա Աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների շահագործումը Հայաստանում չի արգելվի Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհին վթարի հետևանքով զինծառայող է մահացել Անցած չորս տարիներին համաշխարհային տնտեսության մեջ ՉԺՀ-ի տարեկան միջին ներդրումը գերազանցել է 30 տոկոսը Եղանակը տաքանալու է Իրանահայ պաշտոնյան երկկողմ մաքսային ու հարկային օրենքներն ավելի սահուն դարձնելու կարիք է տեսնում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan