AM | RU
USD
EUR
RUB

Վիրահայոց թեմի հիմնական խնդիրը պատմական տաճարների վերադարձն ու հոգեւոր այրերի սակավությունն է

 

Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդը թեմի առաջնային խնդիրեներից է համարում հայկական պատմական տաճարների վերադարձի և հոգևոր այրերի սակավության հարցերը: Վրաստանի հայ համայնքի «Միություն» տեղեկատվական կենտրոնը զրուցել է Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի հետ հայ համայնքի, վրացահայ հոգևոր թեմի և վրաց եկեղեցու հետ վերջինիս հարաբերություններ ի մասին:

Վիրահայոց թեմի առաջնորդը նշել է, որ իր առաջնորդության տասը տարիների ընթացքում նորոգվել են գործող տաճարները և եկեղեցական կառույցները' հատկապես կարևորելով իրավաբանական գրանցում ստանալու հարցը: Շատ աշխատանքներ են տարվել մարդկանց հետ' իրենց կազմակերպած միջոցառումներով, լրատվությամբ և ակտիվ ներկայությամբ փոխելով վրացի պաշտոնյաների և առհասարակ հասարակության վերաբերմունքը հայության և հայկական եկեղեցու նկատամամբ: «Այս տարի Սուրբ Ծննդյան և Վարդատոնին ներկա է եղել վարչապետը, իսկ մեկ տարի առաջ Սուրբ Ծննդյան պատարագին պատվե լ է նախագահը, Զատկական պատարագին եկել են քաղաքապետը և նախարարներ, պատգամավորներ, մեր քույր եկեղեցիների առաջնորդներ: Այս ամենը վկայում են, որ փոխվում է մարդկանց վերաբերմունքը հայության հանդեպ»,- նշել է նա:

Այնուամենայնիվ, դեռևս շատ անելիքներ կան: Երեքից հինգ գյուղի թեմը չի կարողանում քահանա տրամադրել, որը «կարողանա հոգևոր կյանքով ապրեցնել ժողովրդին»: Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանն առանձնացրել է նաև այն հիմնական մարտահրավերները, որ կանգնած վիրահայություն առջև: «Վիրահայության հիմնական մարտահրավերը, ինչպես մայր հայրենիքում, արտագաղթն է, երկրորդը խառն ամուսնությունների միջոցով ձուլման վտանգն է, ինչպես նաև ժողովրդի կրթվածության և դպրոցների ցածր մակարդակը և մշակութային կյանքի գրեթե բացակայությունը: Սրանք լուրջ մարտահրավերներ են: Դրանց կողքին կարող ենք դասել սոցիալական խնդիրը, որ մանավանդ գյուղական համայնքներում խիստ արդիական է»,- նշել է նա:

Անդրադառնալով «վիճելի» եկեղեցիների վերականգնման հարցին' հովվապետը նշել է, որ այլևս ոչ մեկի' անգամ պետական բարձր պաշտոնյաների համար Նորաշենը կամ Սուրբ Նշանը վիճելի չեն համարվում: Այժմ քննարկման օրակարգում է եկեղեցիների փոխանակման հարցը: «Մեր մոտեցումը հետևյալն է ՝ պետք է առանձնացնել Հայաստանի Քաղկեդոնիկ եկեղեցիների խնդիրը Վրաստանի հայկական եկեղեցիների հարցից: Մեր հայրերը հազարավոր տարիներ ապրել են այստեղ և արարել, ուստի մենք պահանջում ենք մեր համայնքի ստեղծած կառույցները: Հայաստանում կամ որև է մի երկրում գտնվող ? ?աղկեդոնիկ վրացական եկեղեցիների հարցը պետք է վրաց եկեղեցին և պետությունը լուծեն: Սա առանձին հարց է, որ վերաբերում է մի կողմից վրաց պատրիարքարանին և կառավարությանը, մյուս կողմից' Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու Հայաստանի Հանրապետությանը: Սա հստակ է և որ կարևոր է, մեր մոտեցումը կիսում է վրաց հասարակության հիմնական մասը»,- մեկնաբանել է նա:

Վրացահայերի մեծ հատվածն ապրում է գյուղերում: Վրաստանում հայկական գյուղերի թիվը մոտ 130 է: Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու վիրահայոց թեմն ունի 16 հոգևորականներ, գործող 46 եկեղեցիներ:

Լրահոս
Առավոտյան 10:30-ին հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ․ Հովհաննես Հարությունյան ԱԱԾ-ում հարցաքննվել է նախկին վարչապետի առանձնատան վաճառքի գործով քննիչը. «Ժողովուրդ» Երևանի և 3 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայաստանի մի շարք տարածքներում գազ չի լինի Փաշինյանը գինովցել է և Սպիտակցի Հայկոյին խոստացել, որ սեպտեմբերի 21-ին կերգի Հանրապետության հրապարակում . «Հրապարակ» «Կարգին» չարաշահումներ՝ քաղաքապետարանում. «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դիմադրության շարժման մասնակիցներին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ուղարկվել. «Հրապարակ» Թշնամին մինչև 2025թ. չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, իսկ դրանից հետո՝ հարցրեք Ալիևին. Մովսես Հակոբյան «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման Հերոսների ծնողների վրա ձեռք բարձրացնողը Հայաստանում տեղ չունի Արարատում 63-ամյա տղամարդը դանակը ձեռքին, մտել է հիվանդանոց, ասելով, որ պետք է բժշկին սպանի Արցախին կապող միջանցքը փոխվելուց հետո բնակչությունը Բերձորից դուրս կգա․ Բերձորի քաղաքապետ Կաթողիկոսի եղբորորդին կմնա կալանքի տակ Բերձորից պետք է դուրս գանք, բայց Աղավնոյի հետ կապված անելիքներ ունենք. Արայիկ Հարությունյան Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ծեծուջարդ զոհվածների ծնողների ու անցորդի միջև. տեսանյութ 2023 թ․-ի հունվարի 1-ից կունենանք կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացում Երգիչ Ռազմիկ Ամյանն իր նոր երգը՝ «Հերոս հայ», նվիրել է հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Քաղաքապետարանում այլ «քաղաքապետներ» կան. ով ում «մարդն» է․ «Ժողովուրդ» ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի 9-րդ հարկից Ինչո՞ւ է պաշտոնազրկվել Ապարանի ոստիկանապետը․ «Փաստ» ՔՊ-ում ներթիմային մրցակցությունը սրվել է. կատաղի պայքար է ընթանում․ «Հրապարակ» Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Անհետ կորածներից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ. հայտարարություն Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ Խղճում եմ իրենց, սրանով նեղություն չեն տալիս. Սաղաթելյանը՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից իրեն զրկելու մասին Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է 9 հատ կրակված պարկուճ 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի, որից 33-ը՝ զինծառայող Առաջարկում եմ պաշտոնյաների մեղքով փչացած գյուղմթերքը թափել է նախարարությունների առջև. Պարսյան Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Արցախի ԱԱԾ-ի կողմից պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտվել․ տեսանյութ Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի Ջիվան Գասպարյանի կիսանդրին ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը Ոսկու և արծաթի գները նվազել են Էջմիածին քաղաքում խանութում հրդեհ է բռնկվել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Ցուցարարին խեղդող ոստիկանի պաշտոնը բարձրացրել են․ «Հրապարակ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan