AM | RU
USD
EUR
RUB

Վրաստանի 5 հայկական եկեղիցիները անորոշ ճակատագիր կունենան

 

Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի ներքո գործող բոլոր' 46 եկեղեցիներում անցկացվում են եկեղեցական ծիսակատարություները, մատուցվում են կիրակնօրյա պատարագներ: Վիրահայ համայնքն ապրում է հոգևոր կյանքով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վիրահայոց թեմի մամլո ծառայության տնօրեն Սուսաննա Խաչատրյանը: «Վիրահայոց թեմի ներքո գործող եկեղեցիներից բացի, ունենք նաև «վիճելի» եկեղեցիներ' 5-ը Թբիլիսիում և 1-ը' Ախալցխայում: Դրանք հայկական եկեղեցիներ են, վրացական կողմն էլ ընդունում է, որ, օրինակ, Նորաշենը հայկական է, բայց ինչ-որ գիտական հիմնավորումներ է պահանջում»,-ասաց նա' հույս հայտնելով, որ եկեղեցիների պատկանելության խնդրով զբաղվող եռակողմ հանձնաժողովի (Վրաստանի պատրիարքարան, Մշակույթի նախարարություն և Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդարան) աշխատանքների արդյունքում հարցը դրական լուծում կստանա:

Հարցին ի պատասխան, թե որքանով են «վիճելի» եկեղեցիների հարցում փոփոխություններ նկատվել Վրաստանի գործող վարչապետի' Բիձինա Իվանիշվիլիի օրոք' Սուսաննա Խաչատրյանը նշեց, որ Հայաստան կատարած այցի ժամանակ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ հարցը քաղաքական չէ, այն հոգևորականների քննարկման դաշտում է: «Վարչապետը նշեց, որ եկեղեցական որոշում պետք է ընդունվի, բայց որպես պատմամշակութային կոթող, «վիճելի» եկեղեցիները պետք է վերանորոգվեն, չմնան վթարային վիճակում»,-ասաց Սուսաննա Խաչատրյանը' նշելով, որ տարվում են նախապատրաստական աշ? ?ատանքներ եկեղեցիներում վերանորոգում սկսելու համար:

Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը ընդգրկում է Վրաստանի Հանրապետության տարածքը։ Թեմի առաջնորդանիստը գտնվում է Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում։ Վիրահայոց թեմը, որն ստացել է իրավաբանական անձի կարգավիճակ, պահանջում է վրաց իշխանություններից վերադարձնել խորհրդային իշխանության տարիներին բռնագրավված Թբիլիսիի Սուրբ Նորաշեն Աստվածածին, Սուրբ Նշան, Մուղնեցոց Սուրբ Գևորգ, Երևանցոց Սուրբ Մինաս, Շամխորեցոց Կարմիր Ավետարան եկեղեցիները, Ախալցխայում՝ Սուրբ Նշան եկեղեցին։

Լրահոս
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում ՀՀ սուվերեն տարածքից հայ զինվոր է առևանգվում. Աննա Գրիգորյան ՊՆ-ն հաստատում է՝ հակառակորդը կրակ է բացել Խաչիկի ուղղությամբ, պատասխան կրակից հետո լռեցվել է Հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ» Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. նա բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու «Հրապարակ» «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ այսօր, ժամը 11։00-ին երթ է լինելու Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Մի շարք համայնքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով Կոտայքի մարզում 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն Գեղարքունիքում 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս մահացել է ՈւՂԻՂ. Ակցիա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Որոշել եմ վայր դնել պատգամավորի մանդատս․ Արթուր Ղազինյան Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan