AM | RU
USD
EUR
RUB

«Տարածք հանձնելու մասին որեւէ խոսք չի ասվել»

 
 

Մայիսի 17-ին տարածաշրջան կատարած այցելության շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներն Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանի ուղեկցությամբ այցելեցին ԼՂՀ Շահումյանի (Քարվաճառի) շրջան եւ հանդիպում ունեցան տեղական ղեկավարության ներկայացուցիչների հետ: Համանախագահների այցի արդյունքների մասին զրուցեցինք Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Վիտալի Դանիելյանի հետ:

«Այցը ճանաչողական նպատակ ուներ: Նոր համանախագահները ցանկանում էին ծանոթանալ տարածքին, պատկերացնել շրջանի դիրքը: Հանդիպման ընթացքում հիմնականում խոսել ենք մեր շրջանի խնդիրների մասին», նշեց Վիտալի Դանիելյանը:

Ըստ շրջանի վարչակազմի ղեկավարի' քանի որ Շահումյանի շրջանը վերաբնակեցվող շրջան է եւ վերաբնակեցվում է հիմնականում փախստականներով, համանախագահները նպատակ ունեին նաեւ համոզվելու, որ այստեղ իրոք հիմնականում փախստականներ են ապրում:

«Հանդիպման ընթացքում խոսել ենք փախստականների խնդիրներից, շատ մարդիկ կան, ովքեր այսօր որեւէ փաստաթուղթ չունեն եւ չեն կարողանում ապացուցել փախստական լինելը»:
Այս համատեքստում հանդիպման կողմերն անդրադարձել են նաեւ Շահումյանի շրջանում միջազգային կազմակերպությունների հետ հնարավոր համագործակցությանը:

«Միջազգային կազմակերպություններն այսօր հովանավորում են միայն այն ծրագրերը, որոնք իրականացվում են նախկին ԼՂԻՄ-ի տարածքում: Օրինակ, մեր շրջանը չի ներառվում Halo Trust-ի ականազերծման ծրագրերում: Եւ խնդիրն այն է, որ պետք է ներառվի: Ամբողջ իմաստն այն է, որ իրենք ընդունեն, որ այստեղ էլ են մարդիկ ապրում, առավել եւս, որ շատերը փախստական են, տուժված են, ու այստեղ էլ պետք է ծրագրեր իրականացնել: Խոսել ենք նաեւ Կարմիր Խաչի հետ հնարավոր համագործակցության մասին»: Ըստ վարչակազմի ղեկավարի, խնդիրը ոչ միայն հենց կոնկրետ կազմակերպության գործունեությունն է, որքան այն, որ այս տարածքն էլ այսօր ընդունվի որպես Արցախի լիարժեք մաս:

«Իրենք ուզում էին մեր խնդիրները հասկանալ, մենք էլ հնարավորինս բացատրել ենք: Խոսել ենք նաեւ ճանապարհներից: Նշել ենք, որ այս շրջանով է անցնում մեր կարեւորագույն ճանապարհներից մեկը, ամբողջ Արցախի համար կարեւոր ճանապարհը: Եթե այս ճանապարհը մերը չլինի, կմնա մի ճանապարհ, իսկ դա փակելը շատ հեշտ կլինի: Այս ճանապարհը մեր անվտանգությունն է», ընդգծեց պարոն Դանիելյանը:

Տարածաշրջան այցելելուց առաջ, մայիսի 7-ին, ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ելույթ էր ունեցել Քարնեգի միջազգային խաղաղության հիմնադրամում եւ ներկայացրել ԱՄՆ կառավարության տեսանկյունը' արցախյան հարցում տեւական խաղաղության հասնելու համար: Ըստ այդ ելույթի' կետերից մեկով նախատեսվում է տարածքների վերադարձ Ադրբեջանին:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հանդիպման ժամանակ որեւէ կերպ քննարկվել է տարածք հանձնելու հարցը, Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Վիտալի Դանիելյանը նշեց.

«Տարածք հետ տալու մասի իրենք որեւէ խոսք չեն ասել, ընդհանրապես, որեւէ խոսք այդ թեմայով չի հնչել: Այս տարի համանախագահներին մենք ընդունել ենք գետաշենցու տանը: Իրենք տեսնում են, որ այստեղ հիմնականում փախստականներ են ապրում, ի՞նչը հանձնենք, ու՞մ հանձնենք, որ հանձնենք, մենք ու՞ր գնանք: Կրկնում եմ, հանձնման մասին ընդհանրապես որեւէ խոսակցություն չի եղել»:

Ըստ Վիտալի Դանիելյանի, չնայած որ ադրբեջանցիներն անընդհատ փորձում են համոզել, թե ազատագրված տարածքում մարդ չի ապրում, համանախագահներն իրենց աչքով են տեսել, որ այստեղ բնակչություն կա:

«Մենք որեւէ բան խաբելու կամ հնարելու կարիք չունենք, իրենց այցը համընկավ այն ժամին, երբ երեխաները դպրոցից տուն էին գնում, իրենք են տեսել երեխաներին իրենց աչքով ու մի անգամ էլ համոզվել, որ այս տարածքում մարդիկ ապրում են: Ադրբեջանցիները հանձնաժողովների գալու ժամանակ փախստականներին բերում-լցնում են վրանային քաղաքներ, մենք այդպիսի բան անելու կարիք չունենք, իրենք իրենց աչքով տեսան մեր կյանքի բնականոն ընթացքը»:

Համանախագահները տեղյակ են նաեւ, որ շրջանում կա 16 գործող համայնք եւ այդ համայնքների թիվը կարող է ավելանալ, սակայն այժմ կառավարությունը հնարավորություն չունի ֆինանսավորում տրամադրել, այդ պատճառով էլ աճը ժամանակավորապես կանգնեցված է:

Նշենք, որ սա համանախագահների երկրորդ այցն է Շահումյանի շրջան: Առաջին այցը եղել է 2010-ին: «Անցած այցի ժամանակ մենք իրենց Չարեքթարում ընդունեցինք, տարանք միչեւ Խարխափուտ: Իրենք իրենց մոտ շատ լավ քարտեզներ ունեին, ես ասացի' պարոն դեսպաններ, ձեր քարտեզներով նայեք ու ցույց տվեք մի հատ թուրքի մզկիթ: Չկա, չէին կարող ցույց տալ: Բայց ես կարող եմ հատ-հատ ցույց տալ մեր եկեղեցիներն ու խաչքարերը: Այդ այցելության ժամանակ մենք իրենց հատուկ նպատակով տարանք Դադիվանք, ու այնտեղ էլ իրենց հաց տվեցինք: Շատ մեծ տպավորություն էին ստացել ու հաջորդ անգամ արդեն իրենք առանց մեզ են գնացել Դադիվանք, իրենց որոշմամբ: Դա իրենց համար մեծագույն ապացույց է այն բանի, որ սա հայկական տարածք է»:

Քանի որ անցած այցելության ժամանակ համանախագահները եղել են մի շարք համայքներում, շփվել բնակիչների հետ, ապա այս անգամ հանդիպում բնակիչների հետ նախատեսված չէր, այն ճանաչողական նպատակ ուներ, եւ ըստ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի' արվել է այն ամենը, ինչն անհրաժեշտ է ճանաչողական այցի համար:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը պաշտոնապես ներկայացրել է Հայաստանում ձերբակալված թուրք Քեվին (Քեմալ) Օքսուզի մեղադրանքը Ադրբեջանում կազմակերպված ձևով իրականացվում է հայատյացության քաղաքականություն Արա Սաղաթելյանը մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպմանը ՌԴ-ից ՀՀ ներկրվող գազի սակագնի նվազեցման հարց երկու կողմերը դեռ չեն քննարկում Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթում ՀՀ դեսպան ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Գեղամ Ղարիբջանյանին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին Առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունից Ուկրաինայում ադրբեջանցիներից կազմված զինված հանցախումբ է վնասազերծվել Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը ԵՄ ներկայացուցիչներն ակնկալում են իրենց կողմից Հայաստանում ներդրումների աճ և արտադրությունների հիմնում Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից. Էդուարդ Շարմազանով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Իդլիբի հարցով ՌԴ-ի և Թուրքիայի համաձայնագիրը Սվիտալսկին Հայաստանի կառավարության առաջնահերթությունները բավարար է համարում ԵՄ-ի հետ առևտրի և ներդրումների զարգացման համար Իրանում Ահվազի ահաբեկչության գործով 22 մարդ է ձերբակալվել Հայաստանի և Թունիսի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր Մերկելը ներկա չի լինի Էրդողանի այցի կապակցությամբ նախատեսված պաշտոնական ընդունելությանը Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն «Ժամանակ». Ինչպես է ՀՀԿ-ական նախկին պաշտոնյան պայքարելու կոռուպցիայի դեմ «Իրատես». Հանձնաժողովների նախագահները ներքին հրահանգ են ունեցել ԿԸՀ-ից «Փաստ». Քաղաքական կուսակցությունները փորձում են պայծառ գործով կանգնել ժողովրդի կողքին «Հրապարակ». ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման գործով ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալ կընտրվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 25 ԱԺ բոլոր խմբակցությունները պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ բանակցությունների Աշխատանքային այցով Հայաստանում էր Բելառուսի զինված ուժերի պատվիրակությունը Էդուարդ Շարմազանովը Բելառուսի խորհրդարանում բարձրացրել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը Իրանի նավթի նախարար. ԱՄՆ-ին չի հաջողվի աշխարհի շուկաներից դուրս մղել իրանական նավթը Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում Մխիթարյանը գրեթե վերականգնվել է վնասվածքից Ռուսաստանը Սիրիային C-300-ներ է վաճառելու Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը եւ Ադրբեջանը. Էդուարդ Շարմազանովը՝ Մինսկում ԿԸՀ-ն կհրապարակի ընտրողների ստորագրված ցուցակները Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է բաղկացած լինի քսան մշտական անդամներից. Էրդողան Ժամանակավորապես դադարեցվել է հանրապետության գազամատակարարումը Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներին Ադրբեջանում ցեխի հրաբուխ է ժայթքել «Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությանը մասնակցող ուժերի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը Ժամը 14:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 201.268 հազար մարդ Հակառակորդի կրակոցից զոհված Արցախ Հովսեփյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan