AM | RU
USD
EUR
RUB

«Հուսով ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հուսախաբ չի անի ժողովրդին». «Հայկական Վերածնունդ»

 

«Հայկական Վերածնունդ» շարժումն իր ջերմ աջակցությունն է հայտնում Հայաստանում 2013թ. նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ժողովրդական շարժմանը, որը ձևավորվել է ընտրություններում իշխանության թեկնածուի հիմնական մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ»:

Նման հայտարարությամբ հանդես է եկել «Հայկական Վերածնունդ» Սփյուռքյան շարժումը' Հայաստանում հետընտրական զարգացումների վերաբերյալ: Հայտարարությունը տարածել է Նախախորհրդարանը:

«Շարժմանը մասնակցող քաղաքացիների օր-օրի աճող քանակն ու Հայաստանի տարբեր բնակավայրերում Րաֆֆի Հովհաննիսյանին ցույց տրվող բուռն աջակցությունը և այդ պարագայում իշխանության թեկնածուի օգտին որևէ ինքնաբուխ զանգվածային քաղաքացիական միջոցառման բացակայությունը վկայում է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների իրականության հետ բացարձակապես կապ չունենալու մասին: Իշխանությունների միակ հակափաստարկը ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքացիներին մնացել է Հայաստանից դուրս գտնվող ուժերից՝ օտար երկրներից կամ կազմակերպություններից իրենց թեկնածուի անունով ընտրություններում իբրև թե հաղթելու կապակցությամբ ստացված շնորհավորանքները: Վերահաստատում ենք, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է միայն և միայն Հայաստանի ժողովրդին, այլ ոչ թե Նախագահի պաշտոնում իրենց շահերի սպասարկուն տեսնելու ցանկությամբ առաջնորդվող դրսի ուժերին: Ուստի նրանց շնորհավորանքներն առ ոչինչ են, եթե դրանց չի միանում Հայաստանի ժողովուրդը:

Հուսով ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հուսախաբ չի անի վերջին տարիների քաղաքացիական ինքնագիտակցության կայացման բովով անցած Հայաստանի ժողովրդին և, հենվելով ժողովրդի կամքի վրա ու իր շուրջը համախմբելով բոլոր առողջ ուժերին, կկարողանա իրականացնել ժողովրդից ստացած քվեն և դուրս բերել երկիրն այս անհեռանկար ու քայքայիչ ուղուց: Սփյուռքում ուշադիր հետևում են Հայաստանում ընթացող զարգացումներին և գործող իշխանություններին խստիվ կոչ անում զերծ մնալ ժողովրդի նկատմամբ որևէ ուժի կիրառումից կամ սադրիչ գործողություններից»:

Ստորագրելով՝
Armenian Renaissance –Toronto Chapter
Armenian Renaissance - Los Angeles Chapter
Armenian Renaissance – Paris Chapter
Armenian Renaissance - Lebanon Chapter

Լրահոս
Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ «Ժամանակ». Կրկին լարվել են Նաիրա Զոհրաբյանի և Գևորգ Պետրոսյանի հարաբերությունները «Իրատես». Վահե Գրիգորյանը կմնա իր «ախմախության» հետ միայնակ «Հրապարակ». Ինչու են «Քաղպայմանագրում» որոշել փակել տարածքային գրասենյակները «Փաստ». Մեղավոր ճանաչված ու պաշտոնից հեռացվածները վերադառնում են համակարգ «Ժամանակ». ՍԴ անդամի ընտրության հարցը լուրջ խնդիրներ է ստեղծել ԲՀԿ-ում «Հրապարակ». Իշխանությունը ՍԴ-ի դեմ պայքարը տեղափոխել է կոմպրոմատների դաշտ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 25 Սահմանադրական կարգի տապալումը արտակարգ դրությունն է ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին. Գոռ Հովհաննիսյան Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական դիվերսիաները պահանջում են ՀՀ ԱԳՆ արագ արձագանքը. փորձագետ Անկարան գնել է ռուսական С-400 Գարեգին Երկրորդ. Աստվածսիրությունից է բխում հայրենասիրությունը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատում եմ ծայրահեղ վատ. Արսեն Բաբայան Վենետիկի հանձնաժողովն արձագանքել է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացող իրադարձություններին Գործողություններ են կատարվում իշխանության յուրացում նախապատրաստելու համար. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) Բակո Սահակյանն Արցախի քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող հարցերին նվիրված խորհրդակցություն է անցկացրել ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold ՍԴ-ից երթով կշարժվեն ԱԺ Նարեկ Մալյան. Նախաձեռնում ենք տապալված սահմանդրական կարգի վերականգնման աշխատանքներ Պայքարում ենք, որ սահմանադրական կարգի պերմանենտ բռնաբարություն տեղի չունենա. Սամսոնյան (Տեսանյութ) Կրեմլից հայտնել են, որ Վրաստանի նկատմամբ ստիպված են սահմանափակումներ կիրառել Արա Զոհրաբյան. «Իմ քայլը» խմբակցությունը ձախողեց կառավարության նախաձեռնությունը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամները Սահմանադրական դատարանի դիմաց են. ՈՒՂԻՂ Տիգրան Աբրահամյան. Մեր շուրջ անընդհատ ոչ ցանկալի իրադարձություններ են ԱՄՆ-ը կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները Հրայր Թովմասյանը պետք է պայքարի Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար. Վազգեն Մանուկյան Դիտարկում կանցկացվի Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում Վերին Լարսում արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայերի տեղափոխող ավտոբուս «ՎԵՏՕ» շարժումը շտապ հավաք է հրավիրում Սահմանադրական դատարանի դիմաց Բողոքի ակցիա՝ ՍԴ դիմաց Էրդողանն ընդունեց պարտությունը. նա շնորհավորեց Իմամօղլուին ԱԺ-ն ընդունեց համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին մրցութային կարգով ընտրելու մասին նախագիծը Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել ընդդիմության թեկնածուն Ոստիկանությունն ապահովում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորների անվտանգությունը Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 24 Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կոնդակ է հղել Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Georgian Airways-ն ուղևորներին առաջարկել է օգտվել Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan