AM | RU
USD
EUR
RUB

Քարվաճառում հիշեցին Հայոց Ցեղասպանության զոհերին. բացվեց նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթող (լուսանկարներ)

 
 

Ինչպես համայն աշխարհի հայերը, ազատագրված Քարվաճառի հայերը եւս այս օրերին ոգեկոչում են Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը: Ապրիլի 23-ի երեկոյան քարվաճառցիները մասնակցեցին արդեն ավանդական դարձած ջահերով երթին: Քաղաքի ծայրից' զորամասի տարածքից, քաղաքի բնակիչները մոմերով շարժվեցին դեպի քաղաքի խաչքար' այնտեղ զետեղելով իրենց հետ բերած վառվող մոմերը:

Հաջորդ օրը' ապրիլի 24-ին, քաղաքի բնակչությունը կրկին հավաքվեց խաչքարի մոտ' մեկ անգամ եւս հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Քարվաճառի դպրոցի տնօրեն տիկին Էմմա Ֆահրադյանը խոսեց Հայոց ցեղասպանության արհավիրքներից ու հույս հայտնեց, որ մի օր ամբողջ աշխարհը կընդունի Հայոց Ցեղասպանության փաստն ու Թուրքիան այլեւս ի զորու չի լինի ժխտել ահավոր ոճրագործությունը:

Ապրիլի 24-ին Քարվաճառում բացվեց նաեւ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: Կոթողի հեղինակը Գագիկ Անտոնյանն է Վարդենիս քաղաքից: Կոթողի ստեղծմանն ու տեղադրմանն աջակցել են քարվաճառցիներ Ռոլանդ Այդինյանըմ Մասիս Մարտիրոսյանը, ինչպես նաեւ Մհեր Կարապետյանը, Վարդան Մանուկյանը, Մխիթար Գրիգորյանը, Սիմոն Մանուկյանը եւ Գեղամ Փարսոյանը:

Ինչպես Times.am-ի հետ զրույցում նշեց կոթողի հեղինակը, հուշակոթողի մեջ ամփոփված են մի շարք խորհրդանիշներ: Այսպես, բացված գրքի մի էջը պատմում է Հայոց Ցեղասպանության արհավիրքների ու հայ ժողովրդի դաժան պատմության մասին, մյուս էջում Արարատն է ու Նոյյան տապանը:

Խաչը մեր ազգի պահապան նշանն է' վրան խոցված օձը: «Օձը մեր թշնամին է, եւ այն խոցվել է 1993-ի ապրիլի 3-ին, երբ ազատագրվել է Քարվաճառը», նշեց հեղինակը: Կոթողում ամփոփված է նաեւ հայոց կենաց ծառը' վրան զանգակ: Վերջինս խորհրդանշում է հայ ժողովրդի ձայնը: Իսկ մեծ սուրը ներկայացնում է հայ ժողովրդի արդարացի պայքարն ու ինքնապաշտպանությունը:

Թամարա Գրիգորյան


Լրահոս
Կիևի Սոֆիայի տաճարում օծված խաչքարն իր տեղը գտավ Ազգային արգելոցում Թուրքիայի մայրաքաղաքում գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք կսեփականաշնորհեն զբաղեցրած տարածքները ԵՄ-ն Հայաստանում տնտեսական առանցքային բարեփոխումների իրականացման նպատակով կհատկացնի 7,5 մլն եվրո Ռուսաստանը ՀՀ նոր կառավարության և խորհրդարանի հետ կառուցողական երկխոսության է տրամադրված. Զախարովա ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 6.5 մլն եվրո միջուկային անվտանգության խթանման նպատակով Կառավարությունը մասնակի կփոխհատուցի բարձր առաջադիմություն ունեցող և ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը Արմեն Գևորգյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները Թերեզա Մեյը մնում է Մեծ Բրիտանիայի վարչապետ, բայց խոստանում Է ավելի ուշ հեռանալ «Հրապարակ». Վլադիմիր Վարդանյանը՝ Արդարադատության նախարա՞ր «Ժամանակ». Հունվարի 1-ից գազը կթանկանա՞ «Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանն այնքան էլ Նիկոլ Փաշինյանի ճաշակով չէ «Ժողովուրդ». Աղետի ենթարկված ՍՈՒ-25-ի սև արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ «Հրապարակ»․ԱԺ առաջին նիստի օրը՝ վեճի առարկա Առաջնորդվեք պաշտոնական հաղոդրագրություններով. Դավիթ Բաբայան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 13 Ստրասբուրգում տուժածների թվում, նախնական տվյալներով, Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Վիգեն Չալդրանյանը թատրոնի տնօրենի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Թուրքիան պատրաստվում է առաջիկա օրերին Սիրիայում նոր ռազմական գործողություններ իրականացնել Թուրքիայի խորհրդարանում պատգամավորները վիճել և քաշքշել են միմյանց Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է Թուրքիայի մեջլիսի պատգամավորն առաջարկել է ուսումնասիրել Մեծամորի ատոմակայանի ռիսկերը ՀՀ նախագահը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նոր դատավոր է նշանակել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար ՀՔԾ-ն նոր մեղադրանքներ է առաջադրել Արմեն Գևորգյանին. պաշտպան Նոր խորհրդարանում հնարավոր է լինի 133 պատգամավոր Կաթողիկոսը կոչ է արել ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը Մարտին Էռնեկյանը ընտրվել է Օդանավակայանների միջազգային խորհրդի նախագահ Թոմ Քաթինան նշանակվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Ստրասբուրգում սուգ է հայտարարված Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած հրաձգությունից հետո. DNA ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է բեռնատարների համար «Ժողովուրդ». Ինչպիսին կլինի կառավարության կառուցվածքը «Հրապարակ». Հայաստանի արտաքին «փայլուն» քաղաքականությունը շարունակվում է «Ժամանակ». Կատարյալ բարձիթողի վիճակ է Հայաստանի քրեակատարողական հաստատություններում «Ժամանակ». Ջերմ համագործակցություն ԲՀԿ-ի և ՀՀ ոստիկանության միջև ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 12 ՄԱԿ-ը կանխատեսում է, թե 2019-ին որքան փախստական կվերադառնա Սիրիա Վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև Մերկելը և Մեյը քննարկել են Brexit-ի շուրջ հետագա քայլերը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan