AM | RU
USD
EUR
RUB

...տարրական միջոցը ներկայացնում են որպես նպատակ

Ընդիմությունն ամեն գնով ուզում է զավթել իշխանությունը և հանուն դրա' քլնգում է իշխանության ցանկացած արարք, տեղին, թե անտեղին...

Իշխանությունն ամեն գնով փորձում է պահել իշխանությունը և այդ հողի վրա' ընդիմության առողջ, թե հիվանդագին բոլոր քլնգոցներին վերաբերվում է, որպես վարկաբեկող և զրպարտող չուզողություն: Հին դարերի պես, մյուս կողմից էլ շարունակվում է հավերժական վեճը' Հին Հռեո՞մ, Թե' Պարթևներ, Բյուզանդիա՞, թե' Պարսկաստան, Արևմու՞տք, Թե՞' Ռուսիո Ցար, ու էս կարգի մինչև էսօր, Հիմա ԱՄՆ-ն էլ ա միացել ուղղակի: Եվ էս եռուզեռի մեջ մարդիկ էնքան են տարվում աթոռի քաշքշոցով, որ պահի տակ մոռանում են, ԳԼԽԱՎՈՐԸ' Ազգը, Հայրենիքը, Պետությունը, Գերակա Ազգային նպատակը:

Մի հատ հարցրեք բոլորին, ո՞րն է գերակա նպատակը ձեր պայքարի: Կեսից շատը տարրական միջոցը կներկայացնի որպես նպատակ, ոմանք' կաշառակերության բացակայություն, ոմանք' օրինական պետություն, ոմանք' ավազակապետության վախճան, ոմանք' հզոր տնտեսություն ու սենց շարունակ. բազում և բազմաթիվ միջոցներ և պայմաններ, որոնք իրականում միջոց են և ոչ ավելին: Իսկ Նպատակը...:

Ախ, էդ նպատակն են կորցրել շատ քաղաքական և ոչ քաղաքական այրեր:

Պետական իշխանությունը պետության ողնաշարն է, ողնուղեղն է' պարզագույն կառավարական ռեֆլեկքսներով, բայց ոչ երբեք անալիտիկ կենտրոնը' ուղեղի կեղևը, որը մտավորականությունն է: Մամուլը' թերևս հետադարձ կապ ապահովող նյարդային բջիջներ է հիշեցնում' անվտանգության մարմինների հետ միասին, որոնց խնդիրն է ծայրամասից գրգիռներն հասցնել կենտրոն' ուղեղ, որտեղ կմշակվի համապատասխան ռեակցիան, ասենք ձեռքը վառելու դեպքում մկանների խմբի կծկում և ձեռքի հետ քաշում և այլն (սովորաբար էդ ռեֆլեկսների մեծ մասի համար առանձին դատողություն պետք չի' պարզագույն' ողնուղեղի մակարդակով լուծվող հարցեր են):

Բայց չպիտի մոռանանք նաև պաթոլոգիական ցավի մասին, երբ ցավն ինքն է խնդիր դառնում, ինչպես էսօր մամուլն էնքան է տարվել իր փրկչի կերպարով' որ պատուհաս է դառնում պետության ու հասարակության համար' հյուծելով օրգանիզմի պաշարները: Նայեք հասարակությանը: Էսօր հայհոյում են եկեղեցին, մտավորականներին, դպրոցը, բանակը, ամեն-ամենը' ինչ հնարավոր է և անհնար է հայհոյել: Չարությունն է բույն դրել հասարակության սրտում, ու ատելության մաղձից մարդիկ կորցրել են սթափությունն ու տրամաբանելու, դատելու կարողությունը: Ավանդույթի համաձայն' Հայաստանում էլի էր էդպիսի մի դեպք եղել, երբ հասարակությունը շատ էր չարացել և ժայթքեց հրաբուխ և սարը շուռ եկավ ժողովուրդի գլխին, ու էդտեղ նոր խելքները գլուխները հավաքեցին...

Տղերք, թարգեք էդ աթոռակռիվը: Էդ աթոռը գերեզմանում ձեզ պետք չի գալու: Մտածեք սերունդների մասին, ոչ թե ձեր սեփական միայն, այլ' ազգի: Էն ով ունի շատ փող' էսօր մի կարևոր բանի կարիք ունի' օրհնանքի: Դուք պատրեկացնում ե՞ք' արված վատի ու չարված լավի համար ստացած անեծքների տակից ոնց են դուրս գալու ձեր սերունդները... Սա բոլորին է վերաբերվում: Բոլոր կենսաբանական տեսակների պարզագույն նպատակը' տեսակի պահպանումն է' գոյության պահպանումը: Էսօր, ես հասկանում եմ, էս բարդ վիճակում մարդիկ, էդ թվում' և վերևներում եղած, կարան մտածեն հազիվ' պետության գոյության պահպանության մասին: Բայց հասկանանք, հասկանանք, որ գոյության պահպանումն ինքնանպատակ չի: Դա էլ միջոց է: Կատարելության ձգտումը... Ամբողջականությունը: Մեր մարմինը չի կարող ամբողջ լինել ու սպասարկել իրեն, եթե միայն ձեռքից, կամ ոտքից բաղկացած լինի, և նույն կերպ, չի կարող գործել, եթե կաշվե պատյանի մեջ միայն լյարդ կամ թոք լիներ: Մենք մեր ֆունկցիան կատարելու համար պիտի ամբողջ լինենք: Իսկ Ամբողջ լինել' նշանակում է վերականգնել ՀԱՅԱՍՏԱՆԸ, էն չէ ինչ ունենք' Մեծ Հայաստանը, և որպեսզի դա սոսկ կաշի չդառնա' նաև լցնել այն հայերով: Եւ սա Մեծ նպատակին հասնելու մոտակա տեսլականն ու միջոց է միայն:

Մեկ-մեկ նողկանք է առաջացնում' էս բառերի պատերազմը, էս քաղաքականությունը, էս մամուլը, էս ամենը' ինչ կատարվում է: Բայց մյուս պահին ես նայում եմ ծննդատանը ծնվող հայ մանուկին' ու սիրում Հայաստանը: Իսկ եթե սիրում ենք Հայաստանը' հավատում ենք նրա պայծառ ապագային և հույսով ենք լցված' դեպի մեր իղձերի իրականացումը: Ժողովուրդ: Միք մոռացեք գլխավորը' ԱԶԳԸ, ՀԱՅՐԵՆԻՔԸ... ԱՍՏԾՈԻՆ....

 

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
Մայիսի 27-ը մեծ ֆիդայապետ Գևորգ Չաուշի հիշատակի օրն է Հայաստանը Չինաստանին կառաջարկի հայկական կարևոր ապրանքների նկատմամբ GSP համակարգ կիրառել Զինված ուժերի զինծառայողները մասնակցել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնի բարեկարգման աշխատանքներին ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական ոստիկանության նորանշանակ պետին Եվրամիությունը խրախուսում է ՀՀ Ազգային ժողովին օրակարգում մարդու իրավունքներին կարևորություն տալու հարցում Հայկական հանդուրժողականության գինը Բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման ոլորտում Հայաստանն ապահովում է քանակ և որակ «Ավրորա»-ի շնորհիվ շատ երկրներ իմացան Հայոց ցեղասպանության մասին Սպանություն նախապատրաստելու համար 3 անձի մեղադրանք է առաջադրվել. Մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Հայաստանը հետաքրքրված է Պարսից ծոցի և արաբական երկրների շուկաներով Նույնքան մասշտաբային համապետական հաջորդ շաբաթօրյակը կանցկացվի սեպտեմբերին Սվիտալսկին հակակոռուպցիոն մարմնի ձեւավորումն արդեն իսկ լավ զարգացում է համարում Կենսամեխանիկների ստեղծած «GoodWood»-ը. փայտե խաղալիքներ` արտադրված Հայաստանում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը մտադրվել է առաջիկա տարիներին կրկնապատկել արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ Հայաստանը ԵԱՏՄ և երրորդ երկրներ շինանյութի արտահանման մեծ ներուժ ունի Վարչապետը ներկա է գտնվել «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովին ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. ԵՄ պատվիրակության ղեկավար Մայրաքաղաքում սանմաքրման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել Իրաքի զինվորականները գրոհել են Մոսուլում ԻՊ-ի ահաբեկիչների վերջին թաքստոցները «Եթե հանցագործություն է եղել, ապա այն կատարած անձը պետք է պատժվի».ՊԵԿ նախագահ Արամ Ա. Կաթողիկոսը հանդիպել է Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Դավիթ Լոքյանն անձամբ հետևել է ՀՀ մարզերում համապետական շաբաթօրյակի աշխատանքների ընթացքին ՀՀ մարզերում շուրջ 146 հազար քաղաքացի է մասնակցել համապետական շաբաթօրյակին «Արմենիա» ավիաընկերությունը հուլիսի 12-ից կանոնավոր չվերթներ կիրականացնի դեպի Բարսելոնա «Հայաստան» համահայկական հիմնադրամը հաստատեց այս տարվա դրամահավաքի թեմաները «Ավրորա» մրցանակի 2016 թվականի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին նվիրված նամականիշ է թողարկվել ՌԴ-ում մեծ հետաքրքրությամբ և սիրով են ընդունում հայկական ապրանքները. Վերոնիկա Նիկիշինա Ռուս գործարարները լավ տեղեկացված չեն Սյունիքի ազատ տնտեսական գոտու հնարավորությունների մասին Շաբաթօրյակին աղբահավաքաման աշխատանքներ են իրականացվել Աբովյան պուրակում Անցնող շաբաթվա ընթացքում շփման գծում օպերատիվ իրադրության մեջ կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել Արցախի գերխնդիրներից է անվտանգության կենսունակ համակարգի ձեւավորումը Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունը 23 հազար պոտենցիալ ահաբեկիչների ցուցակ է կազմել Մարտին Սարգսյանը կարևորում է ԵԱՏՄ շուկաներ արտահանվող ապրանքների ապահովագրությունը ՊԵԿ համակարգում իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ Աֆղանստանում պայթյունի հետևանքով 18 մարդ զոհվել է Նավթի գները աճել են «Վերջին զանգի» օրը վթարի կամ վրաերթի ոչ մի դեպք չի արձանագրվել. ՀՀ ոստիկանություն Ծաղկաձորում մեկնարկեց «Եվրասիական տնտեսական միություն-Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովը Հայաստանն ու USAID-ն կխորացնեն համագործակցությունը արտակարգ իրավիճակների ոլորտում Արա Բաբլոյանը մասնակցել է Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառմանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan