AM | RU
USD
EUR
RUB

Քարվաճառում նշվեց Արցախի անկախության տոնը

Այսօր, սեպտեմբերի 2-ին, ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ շրջկենտրոնում նշվեց Արցախի անկախության 23-րդ տարեդարձը: Քաղաքի բնակիչները, դպրոցի ուսուցչական կազմն ու աշակերտները, տեղական ղեկավարության ներկայացուցիչները նախ երթով շարժվեցին դեպի արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար, ծաղիկներ ու ծաղկեպսակ դրեցին խաչքարին:

Այնուհետ միջոցառումը շարունակվեց Քարվաճառի մշակույթի տան դահլիճում: Նախ, ներկաներին ողջունեց Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Պյոտր Հակոբյանն ու շնորհավորեց բոլորին անկախության տոնի կապակցությամբ: Այնուհետ, անկախության օրվա կապակցությամբ եղան պարգեւատրումներ, մասնավորապես, պարգեւատրվեց Շահումյանի շրջանի ոստիկանության աշխատակից Ռոբերտ Հայկի Ադիբեկյանը, ով կարեւոր մասնակցություն էր ունեցել հուլիս ամսին Շահումյանի շրջան ներթափանցած հետախուզադիվերսիոն խմբի անդամներից մեկին վնասազերծելու գործում:

Այնուհետ ելույթով հանդես եկավ Քարվաճառի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ռոզա Սերոբյանը: Նա նախ շնորհավորեց բոլոր ներկաներին կարեւորագույն տոնի' անկախության կապակցությամբ:
«Անկախությունը սոսկ իրողություն չէ, այն մեծագույն պարգեւ է մեզ համար: Ամեն ոք պարտավոր է գիտակցել անկախության արժեքն ու իր ամենօրյա գործունեությամբ ամրապնդել այս մեծագույն ձեռքբերումը», ընդգծեց Ռոզա Սերոբյանը: Նա նաեւ պատմական ակնարկ կատարեց անկախության ձեռքբերման դժվարի ճանապարհի մասին: «Այս օրերին աշխարհում կատարվող իրադարձությունների համատեքստում հատկապես լավ ենք գիտակցում, որ անկախ պետություն ունենալը կարեւորագույն պայման է' գոյատեւելու համար», ընդգծեց զեկուցողը:

Նա նաեւ երախտիքի խոսք ուղղեց արցախյան ազատամարտի մասնակիներին, ում շնորհիվ էլ կերտվել է այսօրվա անկախությունը:

«Իհարկե, մեզ ապագայում սպասվում են նորանոր մարտահրավերներ ու նորանոր ձեռքբերումներ, իսկ այսօր ես կրկին ցանկանում եմ շնորհավորել այս պայծառ տոնի կապակցությամբ ու կոչ անել բոլորիս' առավել ուշադիր լինել'ի շահ մեր պետության զարգացման», իր խոսքն ավարտեց Քարվաճառի դպրոցի ուսուցչուհին:

Միջոցառումը շարունակվեց Քարվաճառի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի կողմից կազմակերպած տոնական համերգով, հնչեցին հայրենասիրական երգեր ու ներկայացվեցին ազգային պարեր:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Սեւանա լճի մակարդակը բարձրացման նոր նիշ է գրանցում Էրդողանը կրկին առիթը բաց չի թողել Գերմանիային վիրավորելու Հայաստանը և Գերմանիան կզարգացնեն համագործակցությունն աստղաֆիզիկայի ոլորտում Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է Մանչեսթերում ահաբեկչության ենթադրյալ հեղինակի եղբորը Արծվիկ Մինասյան իրատեսական է համարում 4 միլիոն բնակչություն ունենալը ԵԱՏՄ շրջանակներում միասնական արժույթի անցնելու մասին հրապարակումները իրականության հետ որևէ կապ չունեն. ԿԲ ներկայացուցիչ Մաշալյանը Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի 185 ամյակին նվիրված ընթրիքին կընթերցի Բեքչյանի ուղերձը ԵԱՏՀ կոլեգիայի անդամն առաջնային խնդիր է համարում HACCP համակարգերի ներդրումը սննդամթերքի արտադրություններում Պրոբացիոն ծառայության աշխատակիցները փորձարկել են Էլեկտրոնային մոնիթորինգի սարքավորումները Համահայկական բանկը կարող է վերափոխվել Համահայկական ֆոնդի. ԿԲ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը ՉԺՀ դեսպանի և ռազմական կցորդի հետ քննարկել է փոխգործակցության զարգացման ուղիները ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ Մանչեսթրի ողբերգությունից հետո բանակն է ստանձնում բրիտանացիների անվտանգությունը Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջարիի գլխավորած պատվիրակությանը Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության շուրջ խնդիրը հարթվեց. տեղապահը ձեռնամուխ կլինի ընտրությունների կազմակերպմանը Ֆինանսական միջնորդությունը խորացել է ՀՀ առևտրային բանկերի կողմից տնտեսության վարկավորման ծավալների աճի շնորհիվ Աթեշյանի հրաժարականը նշանակում է պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկ. Բագրատ Էստուկյան Բուքինգհեմյան պալատի մոտ պահակախմբերի հերթափոխումը չեղարկվել է ահաբեկչական սպառնալիքի պատճառով Գյուղնախարարի պաշտոնակատարը Նախագահին զեկուցել է ոլորտի բարեփոխումների և իրականացվող ծրագրերի մասին Արամ Աթեշյանը հրաժարական է տվել Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնից Ղազախստանն ամեն կերպ փորձելու է Ադրբեջանից հետ ստանալ պարտքերը «Ավրորա-2016»-ի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն եւ «Ավրորա-2017»-ի հավակնորդ Թոմ Քաթենան Գյումրիում են ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները Վլադիմիր Եվսեեւն առաջարկում է ստեղծել Իրան-Ռուսաստան-Հայաստան եռանկյունի Թուրքիայում գյուլենականների նոր ձերբակալություններ կիրականացվեն ՀՀ կառավարությունում քննարկվել են Doing Business-2017 միջոցառումները Վայոց ձորում քննարկվել է մարզի խոշորացվող համայնքների խնդիրները Վեսթմինսթերյան պալատը հանրության համար կփակեն Մանչեսթրի ահաբեկչությունից հետո Հայաստանի գործատուների միությունը նշում է իր հիմնադրման 10-ամյակը Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն Աննման եւ անկրկնելի. Կարեն Դեմիրճյանի այրին այսպես է հիշում ամուսնուն Գեորգի Կուտոյանը մասնակցել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների նիստին Հռոմի պապը եւ Թրամփը քննարկել են Մերձավոր Արեւելքի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները ՀՀ առաջին տիկինը Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանին խորհրդային շրջանի ցուցանմուշներ է նվիրել Մանչեսթրում երեք մարդու են ձերբակալել մարզադաշտում կատարված ահաբեկչության կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է «Էթնիկ և կրոնական բռնության զոհերը Մերձավոր Արևելքում» խորագրով համաժողովին Թրամփի վարչակազմը նախատեսում է 67 տոկոսով նվազեցնել Հայաստանին տրամադրվող օգնությունը Շուշիում տարեցտարի բնակչությունն ավելանում է.Քաղաքապետ Գերմանիան մեկ տարում 20 մլրդ եվրո է ծախսել փախստականների վրա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan