AM | RU
USD
EUR
RUB

Ջավախքում հայկական ՀԿ-ներ. «Մասնակցելով այս միջոցառմանը՝ Շ.Ազնավուրը նպաստելու է ջավախահայության իրավունքների ոտնահարման վրաց իշխանությունների քաղաքականությանը»

 

Այսօր Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Ախալցխայի բերդի վերաբացման միջացառմանը Շառլ Ազնավուրի համերգի կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Սույն թվականի օգոստոսի 16-ին Վրաստանի իշխանությունները նախատեսում են հիմնանորոգումից հետո հանդիսավոր կերպով վերաբացել Ախալցխայի բերդը և դրան մաս կազմող «Ահմեդիե» մզկիթը: Ըստ վրացական լրատվամիջոցների՝ միջոցառմանը մասնակցելու է նաև Շառլ Ազնավուրը, որն իրեն ուղեկցող երաժշտական խմբով համերգ է տալու մզկիթի անմիջական հարևանությամբ գտնվող վայրում:

Վրացական իշխանությունները Ախալցխայում վերականգնում են թուրքական մզկիթ, սակայն շարունակում են արհամարհել հայկական Սուրբ Նշան եկեղեցին համայնքին վերադարձնելու Ախալցխայի հայության և Վիրահայոց թեմի պահանջները, շարունակվում են խոնարհվել ու քանդվել Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիներն ու հոգևոր այլ հուշարձանները: Նման պայմաններում Շառլ Ազնավուրի համերգը մեծ հարված կհասցնի աշխարհահռչակ շանսոնիեի հեղինակությանը ջավախահայության շրջանում: Մասնակցելով այս միջոցառմանը նա ակամա նպաստելու է ջավախահայության իրավունքների ոտնահարման վրաց իշխանությունների քաղաքականությանը:

Այս միջոցառումը մենք գնահատում ենք որպես ջավախահայության նկատմամբ թուրք-վրացական տանդեմի հերթական դավադրություն, որին նրանք փորձում են մասնակից դարձնել աշխարհահռչակ հայ երգչին' հավանաբար օգտվելով վերջինիս անտեղյակությունից և իր հայրենի Ախալցխա քաղաքում համերգով հանդես գալու մեծ ցանկությունից:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կոչ է անում Շառլ Ազնավուրին հրաժարվել միջոցառմանը մասնակցելու իր որոշումից և փոխարենը վրաց իշխանությունների առաջ հրապարակավ բարձրացնել ջավախահայությանը հուզող խնդիրները»:

Հիշեցնենք, որ նմանատիպ հայտարարությամբ օրեր առաջ հանդես էր եկել նաև Ռուսաստանում Ջավախքի սփյուռքահայությունը:

Լրահոս
ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել «Իրատես»․ Զինծառայողների անհասկանալի ինքնասպանություններն ու վարչապետին հուզող ներքնաշորերի հարցը «Հրապարակ». Այս անգամ Նիկոլ Փաշինյանը չհանդիպեց Գերմանիայի հայ համայնքին. պատճառը օնկոհիվանդներն են, որոնց արտաքսում են «Ժողովուրդ»․ Քաղաքապետի քթի տակ աղբավայր են կառուցում, բայց նա տեղյակ չէ «Հրապարակ». Գերմանական կողմը մեսի՞ջ էր փոխանցում Փաշինյանին «Ժողովուրդ»․ Մանրամասներ ուժային կառույցների ղեկավարների և Փաշինյանի հանդիպումից «Փաստ». Քարոզչությունն սկսված է. ով ինչ «մանևր» է կիրառելու «Հրապարակ». Փակ քննարկում կանցկացվի ԶՈՒ շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 18 «Փաստ». Առողջապահության տեսչական մարմնում հավանաբար աշխատանքից ազատման դիմումներ կլինեն «Հրապարակ». ՔՊ վարչության նիստում որոշել են բացահայտ քայլ չանել «168 ժամ». Մյունխենյան հանդիպման վտանգավոր հետևանքները «Փաստ». ԶՈՒ-ում գրանցված միջադեպերից հետո իրավիճակը լիցքաթափելու համար ՊԲ են հրավիրվում տարբեր խմբեր Աջափնյակի թաղապետը աշխատանքից ազատվել է անօրինական շինարարությունը կոծկելու համար Փաշինյանի «միկրոհեղափոխությունը» օգուտ չի բերում հակամարտության կարգավորման գործընթացին. փորձագետ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաստաբանները պատրաստ են դուրս գալ փողոց և բողոքի ակցիաներ անցկացնել. Ա.Զոհրաբյան Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական գործը կարճվել է «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում ՔՊ գրասենյակում, որը հսկվում է դիպուկահարների կողմից Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն Իշխանությունն ունի տոտալ վերահսկողության խնդիր ամեն ինչի նկատմամբ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Տիգրան Աբրահամյան. Կարևորը ԶՈՒ-ում առկա խնդիրների ճիշտ ախտորոշումն է Քննարկում՝ «Փաստաբանների նկատմամբ առկա ճնշումները» թեմայով․ Ուղիղ Եթե հանրաքվեում «այո»-ն հաղթի, Հայաստանում կվերանա իրավական պետությունը. Վահան Իշխանյան Արարատ Միրզոյանի մասին հրապարակվել են բազմաթիվ բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան» Պետք է գնային ամեն զորամաս, որտեղ սպանություն է եղել, ու մինչեւ գործը չբացահայտվեր, տուն չգային. բողոքի ակցիա «Ոչ»-ի քարոզչական խումբ ձևավորելու համար վաղը մի խումբ իրավաբաններ և իրավապաշտպաններ կդիմեն ԿԸՀ. Ռուբեն Մելիքյան Իշխանության կողմից ֆինանսավորվող յութուբյան ալիքները ատելության խոսք են տարածում. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) «Հրապարակ» օրաթերթի դեմ վերջին երկու տարում եղել է 9 դատական հայց, որոնցից 3-ն այսօրվա իշխանությունն է ներկայացրել. Արմինե Օհանյան «Մեդիա պաշտպան»-ը սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում արտակարգ ռեժիմով մշտադիտարկելու է Հանրային ՀԸ եթերի բովանդակությունը Ադրբեջանը թող գնա Արդարադատության միջազգային դատարան, մենք նրա բոլոր փաստարկները կջախջախենք. Դավիթ Բաբայան «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները: Սպասելիքներ և անելիքներ». պանելային քննարկում. Ուղիղ Բանակը PR-ի տեղ չէ, այն մեր ողջ երկրի անվտանգության ողնաշարն է. Արթուր Վանեցյան «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը տեղափոխվել է հոգեբուժարան. ՔԿ Նախագահի 14 թեկնածու, 2 դաշինք և 10 կուսակցություն. Արցախում առաջադրումներն ավարտվել են Մայր Աթոռի պատվիրակությունը Վատիկանում մասնակցելու է երիտասարդ հոգևորականների հավաքին Այսօր մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը Մյունխենյան ձևաչափը ծուղակ է Արցախում պետականություն կայացրած, անվտանգության գոտի ստեղծած հայկական կողմի համար. Վահե Հովհաննիսյան Ինչպես պահպանել մեր զինվորի կյանքը. Ավետիք Չալաբյան Ջերմաստիճանը կբարձրանա` գնում ենք դեպի գարուն․ Գագիկ Սուրենյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan