AM | RU
USD
EUR
RUB

Վ.Չախալյանին Ջավախքում դիմավորել են մեծ խանդավառությամբ (լուսանկարներ)

 

2013 թ.-ը ջավախահայերի համար սկսվեց սպասված ու այնքան նվիրական ավետիսով՝ Վրաստանում հայազգի քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատության լուրով։

Ինչպես նշվում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանի տարածած հաղորդագրությունում, հունվարի 24-ի կեսգիշերն անց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակը լի է եղել հայրենի քաղաք վերադարձող հայորդուն դիմավորող հոծ բազմությամբ։

«Բոլորը հավաքվել են մի սպասումով՝ բարի լուրն իրենց աչքերով տեսնելու, և կարծես, շոշափելու ակնկալիքով։ Հրավառության, ծափողջույնների, երաժշտության ու ջերմ մթնոլորտում չորսուկես տարով բացակայած արդարության մարտիկն էր վերադառնում հայրենի Եկեղեցի, քաղաք ու ընտանիք։ Մի հավատավոր բազմություն էլ արդեն Եկեղեցում էր՝ վառված մոմերով ու աղոթքով դիմավորելու համար իրենց սիրելի եղբորն ու զավակին»,- մասնավորապես ասված է հաղորդագրությունում։

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանից հայտնում են նաև, որ եկեղեցում Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Հայր Բաբգէն աբեղա Սալբիյանի հանդիսապետությամբ ողջ հոգևոր դասն ու պաշտոնեությունը Վահագն Չախալյանի հետ միասին գոհաբանական աղոթք են առաքել առ Բարձրյալն Աստված։

«Միասնական աղոթքից հետո Վահագնը ծնրադրելով Սբ Եկեղեցու ատյանում՝ իրեն այնքան փափագելի ու կարոտած աղոթքը լսեց Հայր Սուրբի կողմից՝ որպես օրհնություն նոր կյանք սկսելու Տիրոջ զորությամբ և իմաստությամբ։ Հայր Բաբգէնը ողջ ժողովրդին շնորհավորելով այս հրաշալի իրողության առթիվ՝ նշեց նաև այն կարևորագույն դերակատարումը, որ ունեցավ ազգիս Վեհափառ Տերն ու Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմն ի գլուխ Տ. Վազգեն եպս Միրզախանյանի։ Գաղտնիք չէր, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն բազում ատյաններից հնչեցրել էր այն անարդար դատը, որ կայացվել էր իր Եկեղեցու ջերմեռանդ և հայրենանվեր զավակի հանդեպ՝ ողջ ուշադրությունը սևեռելով այսօրվա մեր վայելած հաղթանակին»,- նշվում է հաղորդագրությունում։

 

Լրահոս
70% ձայնը չեն ստացել, որ պարգևավճարներ թալանեն, մարդկանց ասֆալտին պառկեցնեն․ Աղասի Ենոքյան Հնդկաստանում օդանավը կոշտ վայրէջքից հետո երկու կեսի է բաժանվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ) Հարց է՝ ինչու «հեղափոխական իշխանությունները» անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները. Սարգսյան (Տեսանյութ) Հայաստանն օգոստոսի 25-ից կվերսկսի օդային հաղորդակցությունը Թեհրանի հետ Առաջին ամսվանից հետո արտակարգ դրության երկարաձգումն անիմաստ էր. համաճարակաբան Վիտալի Բալասանյանը հանդես է եկել կոչով ‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողները պարգևատրվել են Ջուր չի լինի Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի Արցախի Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան Չեմ պնդել, որ մեր բանակը ետ վերցնի հակառակորդի գրաված տարածքը՝ առավելությունը տալով մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) «Գոյություն ունի արտաքին ուժերի միջամտության հավանականություն». Լիբանանի նախագահ (լուսանկարներ) Ամուլսարում բողոքի ակցիան վերսկսվել է. ՈՒՂԻՂ Պուտինը Լուկաշենկոյի հետ քննարկել է Մինսկում ՌԴ քաղաքացիների ձերբակալության հարցը Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 154-ի Ոստիկանության տեսանյութը՝ հետախուզվող Լևոն Սարգսյանին ՌԴ-ից Հայաստան տեղափոխելու մասին Հատուկ քննչական ծառայությունը սանիկներից սահուն անցում կատարեց Հրայր Թովմասյանի նախկին վարորդներին. Փաստաբան «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն ազատման դիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանը Գեորգի Ավետիսյանին գործուղում է Արցախ Նիկոլ Փաշինյանը հետևում է Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին Մարդիկ ընկալում են, որ իշխանությունները լռելյայն աջակցում են «Լիդիան Արմենիայի» գործողություններին. Ռուբեն Մելիքյան «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 2 (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Լուկաշենկոն պնդել է, որ Պուտինը չի նախագահի մինչև 2036 թվականը, նա կհեռանա Աշնանը կորոնավիրուսի դեպքերի աճը չպետք է անվանել «երկրորդ ալիք». փորձագետ Իրավական համակարգի, իրավունքի ջախջախումն իշխանության կողմից պարբերական բնույթ է կրում. Արսեն Բաբայան (տեսանյութ) Արցախում արդեն երկու օր կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպքեր չեն գրանցվում «Դուխ» ասածը հերիքելու է ապաշնորհության ողջ մեղքը Արսեն Թորոսյանի վրա բարդելու ու նրան պաշտոնից ազատելու համար. Վանեցյան Վագոն-տնակների դիրքի փոփոխությունը ոչինչ չի նշանակում, շարունակելու ենք պայքարել. Շիրակ Բունիաթյան ՄԻՊ. Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ ՀՀ-ն 3 ինքնաթիռով հումանիտար օգնություն կուղարկի Լիբանանին Ամուլսարի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ մասնագետների ասուլիսը. ՈՒՂԻՂ ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՔԾ-ում խառնաշփոթ է. Ռոբերտ Նազարյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ, իսկ նրան կալանավորելու հիմքեր չեն գտնում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 166 դեպք Բեյրութում բախումների հետևանքով վիրավորներ կան Հրատապ ենք համարում ԱԻՆ փրկարարներ, բժիշկներ ու վիրաբույժներ Բեյրութ գործուղելը․ «Ազգային օրակարգ» «25-ամյա զինծառայությունից հետո զորացրվում եմ ՊԲ շարքերից». Սենոր Հասրաթյան Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 149-ի. ԶԼՄ «Ժողովուրդ». «Իմ քայլի» մի քանի պատգամավորներ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan