AM | RU
USD
EUR
RUB

Պատերազմը չի ավարտվել

 

Հայ-թուրքական դարավոր հակամարտությունը, որը հաճախ վեր է ածվում գոյության համար պայքարի, չի ավարտվել: Այսօր այն կրում է հայ-ադրբեջանական կամ արցախյան հակամարտություն անվանումը: Եւ այն այսօր չի ավարտվել, չնայած 1994 թվականին կնքված հրադադարին: Այսօր Հայաստանը պատերազմի մեջ է, եւ ցավալիորեն' չգիտակցված պատերազմի մեջ: Այսօր պատերազմ չկա այն ընտանիքի համար, ում որդին չի ծառայում բանակում, եւ իրական պատերազմ է այն ընտանիքի համար, ում որդին այսօր հսկում է մեր անվտանգությունը:

Այսօր ամենաիրական պատերազմն է զինվոր Կարեն Գալստյանի ընտանիքի համար, ում այսօր սպանել է ադրբեջանցի դիպուկահարը: Եւ այդ պատերազմն այս ընտանիքի համար էլ երբեք չի ավարտվի, այլ կապրի իրենց տան ու հոգու մի անկյունում որդու նկարի ու նրա կարոտի հետ միասին:

Այսօր պատերազմ է Արմեն Հովհաննիսյանի ընտանիքի համար, մի զինվորի, ով մարտի դաշտում անմահացավ' պաշտպանելով իր հայրենիքը, ընկերներին, ընտանիքը, մեզ բոլորիս: Արմենի ընտանիքի համար էլ այս պատերազմն անավարտ մնաց, ինչպես որ երիտասարդ կյանքի դեռ նոր սկսված ճանապարհը… Անարդար բան է ընտրովի պատերազմը… Երբ նույն ազգի երիտասարդների մի մասը սահման է պահում կյանքի գնով, իսկ մի ուրիշ մաս եվրոտուրեր է կազմակերպում թշնամի երկրի ներկայացուցիչների հետ…

Եւ ես հիմա չեմ սպասելու միջազգային արձագանքին, ինձ համար միեւնույնն է, թե ինչ կասի Մինսկի խումբը, ցանկացած հայտարարություն ու խաղաղության կոչ անիմաստ են ու չսպասված: Ես հիմա սպասելու եմ մեր համարժեք պատասխանին, քանի որ ռազմի դաշտում ոչ ոք չի սպասում հայտարարության կամ կոչի…

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում 111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող Վիտալի Բալասանյան. Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն Բոլիվիայում վերջին կես տարվա ընթացքում 3-րդ անգամ փոխվել է առողջապահության նախարարը. «ՌԻԱ Նովոստի» Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. «Netgazeti.ge» Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին.Աղասի Ենոքյան Այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր, մեզ հետ ուժի լեզվով չփորձեք խոսել. Արայիկ Հարությունյանը՝ Ադրբեջանի նախագահին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք Այսօր կադրային նոր նշանակումներ կլինեն. Արցախի նախագահ. ուղիղ «Իրավունք». ԿԳՄՍ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել «Ժողովուրդ»․ ԱԺ-ում հաստիքների թիվը կարող է ավելանալ «Ժողովուրդ»․ Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը «Փաստ»․ Պետական ապարատում շարունակվում են ներքին վերադասավորումները «Հրապարակ»․ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն ինչ է ակնկալում լսել Էդվարդ Նալբանդյանից «Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանը ստանձնել է ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու պատասխանատվությունը «Ժողովուրդ»․ Իշխանությունը Փաստահավաք խումբը դիտարկում է որպես անցումային արդարադատության գործիքներից մեկը «Հրապարակ»․ Իշխանություններն ինչպե՞ս են պատրաստվում ՏԻՄ պաշտոնյաների հարցերը լուծել «Հրապարակ»․ Իշխանական տիկնայք լծվել են ազգը բազմացնելու գործին «Փաստ»․ Մարզերում էապես խստացվել է համավարակի հետ կապված վերահսկողությունը «Փաստ»․ «Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 29 Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի վերաբերյալ հիմնավոր կասկածը․ պաշտպան Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են անցակետեր. ոստիկանապետ Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130 դրամ է․ Տեղեկատվական շտաբ Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը. Գիորգի Գախարիա Մայիսի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 470 դեպք, որից 7-ը` մահվան ելքով․ մարզպետ Դիմակների և ձեռնոցների անընդմեջ կրումը կարող է մի շարք հիվանդություններ առաջացնել Հայաստանում կա 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի ՀՀ վարչապետի, առողջապահության նախարարի և ոստիկանապետի ճեպազրույցը. Տեսանյութ Կոչ ենք անում Առողջապահության նախարարի խոսնակին հարգել լրատվականների գործունեությունը. «Մեդիա պաշտպան» Երևանյան 55 մանկապարտեզից 14-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու կանոնների խախտումներ են հայտնաբերվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan