AM | RU
USD
EUR
RUB

Քեսապ. 0 Ժամ. տարհանում, ապաստանի և օժանդակության տրամադրում

 

Քեսապի ուղղությամբ իրականացվող ներթափանցման զինվորական գործողությունները, անկախ հետապնդած ռազմավարական առաջնային նպատակներից, աղետալի հետևանքներ են ունենում տեղի հայ ազգաբնակչության համար:

Պետք է արձանագրել, որ դեպի Քեսապ թուրքական անցակետերից նախաձեռնվող նման թափանցման լայնամասշտաբ գործողության հավանականությունը սիրիական պատերազմի առաջին օրերից գոյություն ուներ հայկական կողմի համար: Երբ Թուրքիան բացահայտ զինում և ֆինանսավորում է զինյալ խմբավորումներին, ապա այս դեպքում Քեսապի շրջանը պոտենցիալ կարևոր միջավայրերից էր նկատվում և շարունակում է նկատվել թափանցման, բայց մանավանդ Սիրիա-Թուրքիա տվյալ սահմանի շփման գծին տիրապետելու համար: Զինվորական այս ծրագրի պահն էր պարզապես, որ չէր ճշտվել: Թուրքական տարածքներից Սիրիա հարձակման 0 ժամը:

Այս մտահոգությունը, ավելի ճիշտ պիտի լիներ ասել վտանգը, առկա էր Քեսապի համար. հայտնաբար մնայուն այս սթափ և համապատասխան պատրաստվածության իրականությունն էր, որ դեպքերի սկսմանը զուգահեռ շատ արագ կազմակերպվեցին տարհանման գործողությունները: Պաշարված շրջանները ևս, երբ բանակի մարտերի թեժացման և որոշ դիրքերի վերագրավման հետ նկատելի դարձավ պայմանների համեմատական փոփոխությունը, ճեղքվեցին և այդ տեղերը ևս ապաստանած հայրենակիցները տեղափոխվեցին համեմատաբար ավելի ապահով վայրեր:

Պետք է ավելացնել, որ տարհանման նման տարողության ընկալման պատրաստ էր նաև Լաթաքիայի շրջանի հայկական շտաբը, որ անմիջապես տարհանված հայրենակիցներին ընդունելու միջոցառումների դիմեց: Փաստորեն, մի քանի հանգրվանով իրականացած տարհանման գործողություններըը, հակառակ ծանր բախումներին, ռմբակոծումներին, հրացանաձգություններին և բնակավայրերի ուղղությամբ արձակազենների արձակած կրակահերթերին, անցան առանց մարդկային վնասների:

Մյուս կողմից սակայն, ամբողջ մի հայկական գյուղի ամայացումը մռայլ հուսահատական գույներով պարուրեց ոչ միայն շրջանի հայությանը, այլ նաև հայկական աշխարհը: Քեսապահայության արմատները ձգվում են մինչև 10-րդ դար: Երկու օրվա ընթացքում արագ ամայացումը և մինչ այժմ նաև գյուղի և հայկական կառույցների ճակատագրի անորոշությունը, մեղմ ասած, մխիթարական հեռանկարներ չեն ուրվագծում հայրենիքի սահմանամերձ գաղթօջախների հեռանկարին:

Հրատապ աշխատանքների հրամայականը ավելի քան գերակա օրակարգ է Հայաստանի Հանրապետության և սփիւռքահայ հոգևոր և քաղաքական կենտրոնների համար: Քաղաքական-հարաբերական աշխատանքներ, զինյալ խմբավորումների չեզոքացման և գյուղի անդորրիվերահաստատման նպատակով օպերատիվ հանդիպումներ, կոչեր: Բայց մանավանդ Լաթաքիայում ժամանակավոր հաստատված քեսապահայության օժանդակության աշխատանքների արտակարգ թափ:

Քաղաքական տրամաբանությունը և նրան ուղեկցող Սիրիայի տարածքում ծավալվող զինվորական գործողությունների հաջորդականությունն ու ընդհանրապես երևացող ռազմավարությունը կարող են հուշել, որ թեկուզ Թուրքիայից սանձազերծված լինելուն այս գործողությունները քեսապահայությունը չունեն իբրև առաջնային թիրախ: Որ քեսապահայության տարհանումը (այս դեպքում' տեղահանությունը), գյուղի ամայացումը, հավանական թալանն ու հայ կազմակերպված համայնքի չեզոքացումը ևս բխում են սահմանից այն կողմ գործող պետության շահերից, վիճարկման խնդիր չէ անշուշտ: Ռա զմավարական նշանակություն ունեցող հենակետերի գրավումն ու հայության հասանելիք վնասները իբրև թուրքական տարածքներից կառավարվող ծրագրերի հետապնդած համատեղելի շահեր ավելի համոզիչ կարող է դարձնել գործողությունների պատճառահետևանքային մղումները:

Հայկական կողմին վերապահված նշված աշխատանքներից բացի, քարոզչաքաղաքական աշխատանքները բոլորից աշխույժ ձևով կարող են կենտրոնանալ միջազգային ահաբեկչության դեմ միջոցառումներ որդեգրած, դրա դեմ աննահանջ պայքար հայտարարած միջազգային ընտանիքի առնչված կառույցների վրա' Թուրքիայի այս առումով ունեցած փաստացի դերակատարությունը լույսի բերելու նպատակով և համարժեք հակազդեցություն ակնկալելով։ Դժվար չէ ենթադրել, թե Անկարայի ի՜նչ տեսակ ծառայությունների համապատասխան լայնածիր օժանդակություններ է ստացել ;Թուրքիայում գործող, ֆինանսավորվող, ռազմափորձերի մասնակցող աշխարհաքաղաքացիական ահաբեկչությունը:

Շահան Գանտահարյան

Լրահոս
Առողջապահության գլխավոր քարտուղարի դեմ հայց է ներկայացվել Մի շարք համայնքներում ձյուն է տեղում Լիոնել Մեսսին Ոսկե գնդակի համար պայքարում առաջատարն է Երկրորդ երկրաշարժն է գրանցվել Հայաստանի տարածքում Ռուսաստանում գազի պայթյունից բնակելի շենքի 2 հարկ է փլուզվել Դերասանուհի Նատալիա Օրեյրոն ՌԴ քաղաքացիություն է ստացել Ադրբեջանը չի թույլատրում Արցախի օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները. անցնած շաբաթն` ամփոփ Կողմնակից եմ, որ բանակը հզորանա, քան թե նոր եկեղեցի կառուցենք. Արցախի թեմի առաջնորդ Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք Էրդողանը կմասնակցի Ֆիզուլիի օդանավակայանի բացման արարողությանը ՀՀ-ում Իրանի դեսպանը դատապարտել է իրանական բեռնատարներից տուրք գանձելու Ադրբեջանի քայլերը Մհեր Արմենիան Սյունիքից ոտքով գալիս է Երևան․ պահանջում է կառավարության հրաժարականը Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետի տեղակալը բերման կենթարկվի դատարան՝ ցուցմունք տալու «Նոր օրենքը սահմանափակում է խոսքի ազատությունը». լրագրողական միջազգային կազմակերպությունները միանում են Հայաստանի Ժուռնալիստների միության պահանջին Արեք դա հանուն առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի. Արմեն Մուրադյան Թուրքիայում Ռուսաստանցի 7 զբոսաշրջիկ է ձերբակալվել անտառների հրկիզման կասկածանքով ԿԳՄՍՆ առաջարկում է երկարաձգել դպրոցական արձակուրդների ժամկետը Քանի դեռ առկա է արցախահայության ցեղասպանության վտանգը, ռուս խաղաղապահների ժամկետը երկարաձգվելու է Ստեփանակերտն առաջարկվում է ադրբեջանական կտավները փոխարինել Շուշիում մնացած հայկական գործերով Գյուլը դատապարտել է Էրդողանի՝ դեսպաններին «պերսոնա նոն գրատա» համարելու հայտարարությունը Պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանը հետմահու արժանացել է «Հայրենիքի նվիրյալ ազգային բժիշկ» մրցանակին Սիրադեղյանի այրին դեռևս տեղեկություն չունի՝ երբ ամուսնու աճյունը կտեղափոխվի Հայաստան․ 24News.am Թուրքերը տարբեր պատրվակներով գալու են լցվեն Հայաստան. Օհանյանը՝ ճանապարհների ապաշրջափակման վտանգների մասին Նիկոլ Փաշինյանն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին Ոչ թե իրանք եկել տարել են ոչխարները, այլ ոչխարներն են անցել սահմանը. մանրամասներ Կոռնիձորից ԱՄՆ զորավարժությունները Ռուսաստանի հետ մասշտաբային պատերազմի փորձ են․ Forbes Nissan-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են Հայաստանում տեղի է ունեցել 3-4 բալ մագնիտուդով երկրաշարժ․ Էպիկենտրոնում՝ 5 բալ «Դավաճա՛ններ», «Հայասպա՛ններ». ինչպես Ալեն Սիմոնյանին դիմավորեցին Կիպրոսում Տեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունը ԿԸՀ-ն ներկայացրել է մանդատների բաշխումը 6 համայնքների ավագանիներում Նոյեմբերի 9-ին և 10-ին ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի Մերձմոսկվայում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր Նոր մանրամասներ՝ Երևանում անչափահասի կողմից BMW-ով մի քանի ավտոմեքենաների ջարդից. նա 1 տարի առաջ մահվան ելքով վրաերթի հեղինակ է եղել Ադրբեջանում պահեստազորի հավաք կիրականացվի Հրդեհ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» Հունվարի մեկից խանութներն այլևս չեն առաջարկի պոլիէթիլենային տոպրակներ Օպերայի բակում մեկնարկել է Քովիդ-19 համավարակի դեմ պատվաստման գործընթացը Գերմանիայում անպատասխանատու են համարել Ռուսաստանի դեմ զենք կիրառելու ՆԱՏՕ-ի հայտարարությունները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan